Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ կարողացավ 4-1 հաշվով հաղթել «Գրանադային»: «Ռեալից» աչքի ընկան Մոդրիչը, Բենզեման, Ռոդրիգոն ու Օդրիոսոլան, իսկ տանտերերից՝ Մոլինան: «Ռեալը» միավորների քանակը հասցրեց 78-ի ու այժմ 2 միավորով է հետ մնում «Ատլետիկոյից»: «Բարսելոնան» 76 միավորով երրորդն է: