f

Անկախ

Սրանք այնքան են ստել, որ պաշտոնական բոլոր հաղորդագրություններն այլևս հակառակ իմաստով են ընկալվում․ Անդրանիկ Թևանյան


Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

44–օրյա պատերազմը ոչ միայն պետական ու մարդկային ողբերգություն էր, այլ նաև 44–օրյա ինտենսիվ ստերի մատուցման դիվերսիոն գործընթաց։

Սրանք այնքան են ստել, որ պաշտոնական բոլոր հաղորդագրություններն այլևս հակառակ իմաստով են ընկալվում գիտակից մարդկանց կողմից։

Հետանկախական շրջանում թերևս միակ պետական կառույցը, որի լեգիտիմությունը կասկածի տակ չէր դրվում, բանակն էր (թեև թուրքական 5–րդ շարասյունը տարիների ընթացքում ահագին վարկաբեկել էր այն)։

44 օրում Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան-Արծրուն Հովհաննիսյան եռյակը հողին հավասարեցրեց բանակի և ի վերջո՝ պետության լեգիտիմությունը․ պաշտոնյաների խոսքը զրո վստահություն ունի։ Դա է պատճառը, որ ՀՀ պաշտպանության նախարարության և ընդհանրապես բոլոր պետական մարմինների տարածած հաղորդագրություններին որևէ մեկը չի հավատում։

Երբ մարդիկ պաշտոնյաներից լսում են, որ ամեն ինչ կարգին է, անմիջապես խուճապի են մատնվում, քանզի տեսել են, թե ինչ է տեղի ունեցել «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո։

Հիմա մեր ՊՆ-ը հաղորդագրություն է տարածում Սյունիքում ու Գեղարքունիքում տիրող վիճակի կապակցությամբ, իսկ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մարտական լուսանկար է հրապարակում լճերից մեկի մոտից՝ ցույց տալու համար, թե իբր ամեն ինչ կարգին է, բայց որևէ նորմալ մարդ չի հավատում սրանց ասածներին կամ արածներին։

Ժողովրդական խոսք կա․ սուտասանի տանը հրդեհ է բռնկվում, կանչում է օգնության, որևէ մեկը չի արձագանքում, քանզի մտածում են, որ հերթական «փչոցն» է։ Այսինքն՝ եթե անգամ հազվադեպ ճիշտ բան ասեն սրանք, միևնույն է հավատացող չկա։

Հ․Գ․ Սովետական միությունը փլուզվեց, երբ կորավ հավատն իշխող գաղափարախոսության ու քարոզչական մեքենայի նկատմամբ։ Բազմաթիվ այլ պատճառներ էլ կային, իհարկե, սակայն գլխավորն այն էր, որ ինչ-որ պահից սկսած ԽՍՀՄ–ն արդեն լեգիտիմ չէր սովետական քաղաքացիների մտքերում և սրտերում։

Երբ «Վրեմյա» լրատվական ծրագիրը լսում ու հակառակն էին ընկալում, արդեն վերջն էր։ ԽՍՀՄ–ի վերջը։ Սարսափելի զուգահեռներ եմ անցկացնում, բայց ստիպված եմ։

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին