f

Անկախ

«Հեսա քեզ կբռնաբարենք, կսպանենք, նոր կիմանաս». Զ. Փոստանջյանին ոստիկանությունում բռնության են ենթարկել


Երեկ Ազգային ժողովի մոտից բռնի ուժով բերման էին ենթարկել «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին, որից հետո ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում վերջինիս նկատմամբ շարունակել են բռնություն կիրառել: Փոստանջյանի վիճակը կտրուկ վատացել է, և կեսգիշերն անց ոստիկանությունից ազատ արձակվելուց հետո նա դիմել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, բուժօգնություն ստացել, այժմ տանն է:

Անկախ-ի հետ զրույցում Փոստանջյանը պատմեց հետևյալը. «Ազգային ժողովի մոտից ինձ ոստիկանության մի գնդապետի հրահանգի ներքո ապօրինաբար մտցրեցին մեքենայի մեջ:Մեքենայում փորձեցի հեռախոսով ձայնագրել, ոստիկաններից մեկը հարձակվեց վրաս, հեռախոսը ձեռքիցս խլեց ու շպրտեց մեքենայի հետնամաս:Հասանք ոստիկանության բաժանմունք: Մի տասը հոգի ոստիկաններէին, ասացի՝ ինչի՞ եք ինձ բերման ենթարկել, սկսեցի իմ բողոքն արտահայտել:  Սպասում էի, ոչ մի գործընթաց տեղի չէր ունենում, որ հասկանամ ինչ պետք է լինի: Բայց միջանցքից այն կողմ էլ չէի գնում, որովհետև այնտեղ տեսախցիկներ կան, ինձ ավելի ապահով էի զգում: Հետո մի դուռ կար բաց, ասացի՝ ես գնում եմ: Այդ պահին հարձակվեցին վրաս, սկսեցին քաշքշել: Հետո, հավանաբար կաշկանդվելով տեսախցիկներից, ինձ քաշքշելով տարան համայնքային ոստիկանության պետի սենյակ:Թուրքանման դեմքով մի ոստիկան՝ քաղաքացիական հագուստով, հրեց ինձ սեղանի վրա, քաշքշեց,սկսեց սեռական բնույթի հայհոյանքներ տալ, հարվածներ հասցնել:Ոտքերս ու թևերս լրիվ կապույտ են: Հետո ասեց՝ հեսա քեզ կբռնաբարենք, կսպանենք, նոր կիմանաս, հլը սպասի»:

Փոստանջյանն ասում է, որ քիչ անց դրսից լսում է իր երեխաների ձայնը, որոնք եկել էին իր հետևից, սկսում է ներսից բղավել, որ օգնության հասնեն: Գալիս է նաև Փոստանջյանի փաստաբանը, որից հետո  արձանագրություն են կազմում բերման ենթարկելու հետ կապված, թե իբր չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին:

«Թե ո՞ր ոստիկանի և ո՞ր պահաջի մասին է խոսքը, ես տեղյակ չեմ, չկա նման բան: Ինձ բերման են ենթարկել ոստիկանության մի գնդապետի ուղիղ հրահանգով, որն ասաց՝ սրան բերման ենթարկեք»:

Փոստանջյանի խոսքով՝ մինչ այդ նույն գնդապետին ինքը փորձում էր բացատրել, թե ինչ է կատարվում Հայաստանում և ինչ է լինելու, եթե չկանխենք:

«Այսպիսի բան նախորդների ժամանակ չի եղել: Եթե նախկինում ոստիկանությունում ուղղակի մենթեր էին, հիմա թուրքական ժանդարմերիան է»,-ասում է:

Փոստանջյանն ամեն ինչ անելու է, որպեսզի իր նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններն անպայման պատասխանատվության ենթարկվեն: Հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Սպասում է ուղեգրին, որ նաև դատաբժշկի մոտ գնա: 

Անդրադառնալով նախօրեին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթին և գաղտնի փաստաթղթին, որով նախատեսվում է հայկական մի շարք բնակավայրերի հանձնումն Ադրբեջանին, Փոստանջյանն ասաց.

«Այս իշխանության նպատակն է առանց դիմադրության լուծարել Հայաստանը: Սա կազմակերպված, մտածված սցենար է, որն իրականացնում է Նիկոլն իր տերերի հետ միասին: Ինչպես Արցախը հաձնեցին կեղծ պատերազմ բեմադրելով, այնպես էլ հիմա Հայաստանն է հանձում: Եվ Նիկոլը շտապում է:Ոչ միայն ինքը, այլև իր տերերը»:

Փոստանջյանը չի կարծում, որ ընտրություններով խնդիրը կլուծվի:«Եթե թուրքերին հայկական անձնագիր են բաժանել, այդ թուրքերն անձնագրով մտել են Հադրութ, այդ նույն թուրքերը չե՞ն գալու, քվեարկեն Նիկոլի օգտին»:

Փոստանջյանը գտնում է, որ հիմա մենք խնդիր չունենք նոր կառավարություն և խորհրդարան ձևավորելու, մենք մի խնդիր ունենք՝ ժամանակավոր կառավարության, որը պետք է կազմակերպի նոր պետության հիմնադրումը:

«Եկեք բոլոր գիտակից մարդկանցով ընդունենք Հայաստանի Հանրապետության լուծարված լինելու իրողությունը:Մենք ունե՞նք Աժ, չունենք, ունե՞նք դատախազություն, չունենք, ունե՞նք ռազմական ղեկավարություն, նախագահ, վարչապետ, ո՛չ: Եթե ունենայինք, այս վիճակում չէինք հայտնվի: Բայց ես ուզում եմ հավատալ, որ մենք ունենք ազգային հերոսական այն հատվածը, որը կհամախմբվի, կստեղծի ռազմաքաղաքական շտապ, կձևավորի ժամանակավոր կառավարություն և նոր պետականություն կհռչակի»:

Զարուհի Փոստանջյան ՀՀ Ոստիկանություն բռնություն

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին