«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երեւանի ավագանու նախկին անդամ ՍՈՆԱ ԱՂԵԿՅԱՆԸ տեսանյութ է հրապարակել եւ գրել. «Արծրուն Հովհաննիսյանը բիզնես դասով Լոս Անջելեսից վերադառնում է Երեւան: Լոս Անջելես-Երեւան բիզնես դասի միակողմանի ավիատոմսի նվազագույն գինը` 2.132.500 դրամ է, որը համարժեք է 4000 ԱՄՆ դոլարին: Թե ի՞նչ միջոցներով է Արծրուն Հովհաննիսյանը նման շքեղ կյանքով ապրում, պարզ չէ: Հավանաբար, 44-օր ժողովրդին խաբելով Արցախը հանձնելու ու 5000 տղաների սպանությանը հանցակցելու համար խոշոր նյութական փոխհատուցում է ստացել: Դագդիգագան նահանջի հերթական մանիպուլյացիոն հնարքներն է գալիս կիրառի, որ իրենց կիրթ ու կառուցողական պատվիրատու Ալիեւը դժգոհ չմնա...»: