AP News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ՝ Սոֆի Գրեգուար-Թրյուդոյի մոտ COVID-19 կոոնավիրուսով վարակումը հաստատվել է: Գրում է Gazeta.ru-ն։
Ինչպես հայտնի է, քաղաքական գործչի կինը մարտի 11-ին ժամանել է Լոնդոնից: Նրա մոտ մրսածության ախտանշաններ են ի հայտ եկել: Ընդ որում՝ Գրեգուար Թրյուդոն իրեն լավ է զգում, բայց կշարունակի մեկուսացած մնալ:
Դրանից առաջ հայտնի էր դարձել, որ Թրյուդոն և նրա կինը կարանտինի մեջ են: Հենց Թրյուդոյի մոտ հիվանդության ախտանշանները բացակայում են:
Կանադայում 118 մարդ կորոնավիրուսով վարակված է:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսն է դարձել: Վերջին տվյալներով՝ վարակվել է ավելի քան 127 հազար մարդ, մահացել է 4954 մարդ: