f

Անկախ

Մալխաս Ամոյան․«Հպարտ եմ, որ իմ հաղթանակով կարողացա ուրախություն պարգևել հայրենակիցներիս»


Վերջերս Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայացած մինչև 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իրեն լավագույն կողմերով դրսևորեց, անցկացրած 4 գոտեմարտերում հավասարը չունեցավ և աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճեց երիտասարդ և հեռանկարային ըմբիշ Մալխաս Ամոյանը։

Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով, կարևորում այս հաղթանակը՝ հատկապես մեծահասակների Եվրոպայի առաջնությունից հետո։

-Շնորհավորում ենք, աշխարհամասի ստուգատեսում Ձեզ լավագույն կողմերով դրսևորելու և չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։

-Շնորհակալ եմ, մարզումներով հագեցած ուսումնամարզական հավաքների էի մասնակցել առաջնությունից առաջ՝ շատ լավ նախապատրաստվելով՝ նպատակային ու ճիշտ մարզումներ անցկացնելով։

Տրմադրվածությունս մարտական էր, ցանկացած մրցաշարի մեկնում եմ միայն ու միայն հաղթելու նպատակով, սա էլ բացառություն չէր, գնում էի ոսկե մեդալ նվաճելու։ Եվրոպայի մեծահասակների առաջնությունից հետո այլ տարբերակ չկար և չէր կարող լինել։

-Մրցաշարի ընթացքում  4 գոտեմարտ անցկացրիք՝ վաստակելով 23 միավոր ու մրցակիցներին զիջելով ընդամենը 2-ը: Որևէ գոտեմարտ կառանձնացնե՞ք։

- Ուժեղ ու փորձառու մրցակցների հետ բարդ ու դժվար գոտեմարտեր անցկացրի՝ հաղթելով վրացի, ադրբեջանցի, ռուս և ուկրաինացի մաշրզիկներին։ Ավելի մեծ պատասխանատվություն կար ադրբեջանցի մրցակցի հետ գոտեմարտում․ պետք որևէ սխալ թույլ չտայի հոգեպես ճիշտ տրամադրվեի, որպեսզի անպայման հաղթեի։ Ուրախ եմ, որ ամեն բան հազջող և ըստ պլանավորածի ընթացավ։

-Հաղթանակները մեր ժողովրդի համար այս ժամանակահատվածում հատկապես սպասված են։ Կկիսվե՞ք զգացողություններով։

-Զգացողություններս անբացատրելի են։ Հպարտ եմ, որ կարողացա իմ հաղթանակով ուրախություն պարգևել, ոգևորել հայրենակցիներիս։ Ինձ համար չափազանց կարևոր է այս բարդ իրավիճակում որևէ կարևոր, մնայուն ու պիտանի բան անել և հաղթանակ տոնել։   Դա ավելի է բարձրացնում հաղթանակի կշիռը։

-Առաջիկա ծրագրերից կխոսեք։

-Հանգստանալու ժամանակ գրեթե չունենք։ Այժմ Ղրիմում մասնակցում եմ հավաքների՝ արդեն իսկ սկսելով պատրաստվել հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը։

 

 

 

Եվրոպայի առաջնություն Մալխաս Ամոյան Սպորտ հունահռոմեական ըմբշամարտ ոսկե մեդալ չեմպիոն հարցազրույց խմբագրի ընտրանի

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին