f

Անկախ

«Իրավունք»․ Պահում էին տարբեր ռազմական շենքերում՝ մինչև տեղափոխեցին Բաքվի բանտ․ Ենոք Ավետիսյանը մանրամասներ է հայտնում գերության մեջ գտնվելու օրերից


«Մեր զրուցակիցն է 44-օրյա պատերազմի ողջ արհավիրքն ու դաժանությունը սեփական մաշկի վրա զգացած, 70 օր Բաքվի բանտում գերության դժոխքի միջով անցած, բայց կյանքի նկատմամբ քարացած՝ իր մեջ անսահման լույս, հույս ու լավատեսություն ամփոփած, մերօրյա հերոս Ենոք Ավետիսյանը: Ենոքը մեկ ամսվա ծառայող էր, երբ վրա հասավ չարաբաստիկ սեպտեմբերի 27-ը.

 

-Անմիջապես սեպտեմբերի 27-ի առավոտյան մեզ բարձրացրին Ջաբրայիլի դիրքեր: Այս պատերազմը շատ դաժան էր, զենքի կռիվ չէր, Ջաբրայիլում բացառապես միայն հրետանին էր աշխատում, ինչը չէի ասի Հադրութի մասին, այ, այնտեղ արդեն զենքի՝ ավտոմատի կռիվ էր:

- Ջաբրայիլից ե՞րբ տեղափոխվեցիք Հադրութ:

- Հոկտեմբերի 6-ին, երբ Ջաբրայիլն արդեն ըն­կել էր: Հոկտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 24-ը՝ մինչև Թաղավարդում գերի ընկնելս, մարտի դաշ­տում եմ եղել ընկերներիս հետ:

 

- Այ, այդտեղից կպատմե՞ս մանրամասն:

- Տասներկու հոգով շրջափակման մեջ էինք ընկել: Գիշեր էր, սպասում էինք, որ լույսը բացվի, շարժվենք դեպի Ստեփանակերտի կողմ: Սակայն լուսադեմին ձորի միջից մեզ շրջափակման մեջ գցեցին թշնամու հատուկջոկատայինները: Մենք չնահանջեցինք, զենքի կռիվ գնաց: Ես վիրավորվե­ցի, իսկ ծառայակիցներս ամեն մեկը մի ուղղու­թյամբ գնաց: Որ վիրավորվեցի, մտածեցին՝ զոհ­վել եմ: 12 օր վիրավոր մնացել եմ: Մինչև որ գիշե­րով՝ Թաղավարդի տներից մեկից, որտեղ ուզում էի գիշերն անցկացնել, ինձ գերեվարեցին:

- Քեզ տնից վիրավոր վիճակո՞ւմ են գերեվարել:

- Այո, չորս տարբեր լեզուներով խոսող վարձ­կան զինվորներ էին: Մտան տուն, ասացին դուրս արի ու մեր առջևից քայլի: Հետո նստեցրին մեքե­նա: Սկզբում տեղափոխեցին Ադրբեջան, պահել են տարբեր ռազմական շենքերում, հետո արդեն տե­ղափոխեցին Բաքվի բանտ: Մինչև Բաքվի բանտ հասցնելը ծեծում էին, վիրավորում: Արդեն Բաքվի բանտում համեմատաբար հանգիստ էին վերաբերվում, ծեծել չկար, օրը երեք անգամ սնունդ էին տա­լիս, լողանալու հնարավորություն ունեինք: Առա­ջին իսկ օրվանից հավատում էի, որ հետ եմ վերա­դառնալու:

Բաքվի բանտում առաջին օրերին մի ադրբե­ջանցի բարձրաստիճան պաշտոնյա եկավ ինձ մոտ, խոստացավ, որ մինչև Նոր տարի անպայման տանն եմ լինելու: Հաջորդ այցը դեկտեմբերի քսանհինգին էր, նույն պաշտոնյան եկավ, ասաց, որ եկել է խոստումը կատարելու, որ Նոր տարվան տանը կլինեմ:

-Թարգմանչի միջոցո՞վ էր քեզ հետ խոսում:

-Չէ՛, հենց ինքը հայերեն խոսում էր:

-Քեզ հետ էլի՞ կային հայ տղաներ:

-Այո, վեց հոգով էինք Բաքվի բանտում: Վերա­բերմունքի տարբերություն կար զինվորների, կա­մավորների ու ՄՈԲ-երի մեջ: Զինվորներին համե­մատած ավելի նորմալ էին վերաբերվում, ասում էին՝ դուք հրաման եք կատարել, իսկ իրենք՝ իրենց կամքով են եկել: Ինձ հետ եղած գերիներից երեքը զինվոր էին, մնացածները ՄՈԲ ու կամավոր: Մեկը Լյուդվիգ Մկրտչյանն է, ում վրա քրեական գործ են հարուցել:

-Վեցն էլ քեզ հետ վերադարձա՞ն, Ենոք ջան:

-Չէ, երկուսիս են Հայաստան տեղափոխել, չոր­սը դեռ այնտեղ են: Մենք պայմանավորվել էինք, որ ում առաջինը ուղարկեն Հայաստան, կգանք ու կպատմենք մյուսների հարազատներին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

հայ գերիներ Բաքվի բանտ հարցազրույց Ենոք Ավետիսյան

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին