f

Անկախ

«Ֆրանսիան որևէ դերակատարում չունի». Բաքվի արձագանքը Մակրոնի հայտարարություններին


Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համատեղ ճեպազրույցի ընթացում Մակրոնի հնչեցրած հայտարարություններին։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան ասել է, թե «Ֆրանսիան որևէ դերակատարում չունի  տարածաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման գործում» 2020թ․ նոյեմբերին Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

«Տարածաշրջանում հրադադարը պահպանվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի Ադրբեջանի, Հայաստանի ու ՌԴ ղեկավարների եռակողմ հայտարարության հիման վրա։ Ռուս խաղաղապահները, որոնք ժամանակավորապես տեղակայված են Ադրբեջանի տարածքում, ձգտում են պահպանել հրադադարի ռեժիմը։ Այս հարցում Ֆրանսիան որևէ դերակատարում չունի»,- հայտարարել է Աբդուլլաևան։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը միշտ էլ կողմ է եղել ռազմագերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակմանը, բայց և կրկնել նույն թեզը՝ Ադրբեջանում հայ գերիներ չկան, եղածները ռազմագերի չեն։

Աբդուլլաևան նաև նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ուղիղ երկխոսություն է իրականացվում 2021թ․ հունվարի 11-ի հայտարարության հիման վրա, այդ թվում՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցով։

«Այդ հարցում ևս Ֆրանսիան որևէ դերակատարում չունի»,- ասել է նա։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային ու դեմարկացիային՝ Աբդուլլաևան շեշտել է, որ Ադրբեջանը սատարում է այդ գործընթացի մեկնարկը և այդ հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցով:

«Մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ ադրբեջանցի զինծառայողները ծառայում են իրենց հայրենի հողում։ Ֆրանսիան 1997թ․ ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահ է, բայց, ցավոք, Փարիզը երբեք հանդես չի եկել «ադրբեջանական օկուպացված տարածքներից» հայկական ԶՈՒ-ի դուրսբերման կոչերով»,- ասել է Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝  Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերման կոչը։

Բացի այդ, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը նաև նշել է, որ Փարիզը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պիտի չեզոքություն պահպանի։ «Մենք հուսով ենք, որ Ֆրանսիան հավատարիմ կմնա չեզոքությանն ու անկողմնակալությանը՝ համանախագահության իր մանդատի շրջանակում»,- ասել է Աբդուլլաևան։ Հիշեցնենք, որ նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներն առաջիկայում, հնարավոր է, այցելեն հայ-ադրբեջանական  սահման՝ իրավիճակը տեղում հասկանալու համար։
 

Ֆրանսիա Ադրբեջան Աշխարհում Արցախյան հիմնախնդիր

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին