f

Անկախ

Հոբելյանական կանգառ հայ գրատպության սլացքում


Կուսակցությունների թվի աճին զուգահեռ (փաստն ամենեվին էլ գովելի չէ,քանզի հաճախ դառնում է ազգային միասնության խաթարման պատճառ) արագ աճում են գրահրատարակչական կազմակերպությունները (միանգամային գովելի փաստ,մրցակցությունը միանգամից քանակ ու որակ է բերում)։ Ծնվում են նորերը,բայց կենսափորձով հարստացած հներից շատերը պատվախնդրությամբ շարունակում են իրենց հայրենանվեր գործը։Դրանցից մեկը ՝<<Հայաստան >> հրատարակչությունը (մինչև 1964թ <<Հայպետհրատ>>) հոնիսի 10-ին դառնում է 100 տարեկան։Նախկին տասնյակ հազարներով հաշվվող տպաքանակը չկա,հրատարակչությունը տարեկան հրատարակում է 50-60 անուն գիրք 500-ական տպաքանակով։Հրատարակիչները հույսով են,որ առաջիկայում հասարակությունը դեմքով շրջվելու է դեպի գիրքը։Հայ գրատպության հոբելյանական սլացքի այս յուրատեսակ կանգառի լուսավոր պատուհանից առաջին հերթին շնորհավորում եմ իմ լավ բարեկամ Վահագն Սարգսյանին (ում հոր՝ Մկրտիչ Սարգսյանի և եղբոր՝ Դավիթ Սարգսյանի ոտնահետքերը կան այդ 100 ամյա ճանապարհին) հրատարակչության ներկա և տարբեր տարիների աշխատակիցներին և հետո նաև գրքասեր հասարակությանը։

․․․2015թ լույս աշխարհ եկած <<Հայ գրատպություն և գրքարվեստ>>հանրագիտարանը առանձին բառահոդված է նվիրել հրատարակչության այս ուղուն,որտեղ հիշատակվում են տարիների ընթացքումտնօրեն աշխատած 19 անձանց անուններ։ Երբ այդ ցանկում կարդացի <<Բախշի Ներսիսյան անունը կասկած ընկավ մեջս,թե նա նույն ինքը կուսակցական- պետական աշխատող 1898թ Իջևանում ծնված և 1959թ Երևանում իր երկրային կյանքն ավարտած անձնավորությունն է։Նա ով անցել է հանրային ծառայության բեղուն ճանապարհ՝ եղել է Հայկոմկուսի կենտկոմի աշխատակից,Իջևանի,Ալավերդու և Կիրովականի կուսշրջկոմների առաջին քարտուղար,Հայաստանի անտառտնտեսության մինիստր,Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահության նախագահ։Կենսագրական այս տվյալները վերցված են Կոզմո Կոզմոյանի <<Ալավերդի (ԳԱ հրատ․ 1966թ) գրքից,որտեղ հրատարակչությունում նրա աշխատանքի մասին նշում չկա,սակայն աշխատանքային ուղու նկարագրությունը ավարտված է << և այլն>>արտահայտությամբ։Շատ հետաքրքրվեցի,բայց այդ փաստը հաստատեց միայն երևանաբնակ իմ ծանոթներից մեկը ,պնդելով,որ հրատարակչության տնօրենը եղել է հենց Բախշի Արշակի Ներսիսյանը։Անչափ ուրախ կլինեմ լսել նաև այլ փաստեր՝հերքում,կամ հաստատում,որով կհստակեցվի մեր պատմության մեկ ուշագրավ էջ ևս։

Միասին արժևորենք <<Հայաստան>> հրատարակչության 100 ամյա հոբելյանը։Ես մտադրված եմ հունիսի 10-ին այցելել Ալավերդում գործող երկու գրադարաններ,աշխատակիցներին և հնարավոր ներկաներին ներկայացնել  հրատարակչության անցած ուղին և գրադարաններին նվիրել վերջին տարիներին հրատարակված գրքերից,որ սիրահոժար ինձ է տրամադրել բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը։

Վերջում ուզում եմ բարձրաձայնել,որ որքան էլ նվազում է տպագիր մամուլի դերը ,ես կարծում եմ,որ ընդհանուր գործը կշահի,եթե վերաբացվի 2000թ հիմնադրված և անկախ պարբերականությամբ լույս տեսած <<Գրական հայրենիք>> թերթը ու շարունակի լուսաբանել ՀՀ-ի հրատարակչությունների գործունեությունը։                                                                                            

                                                                                         Վաղարշակ Ղորխմազյան

Նկարում  <<Հայաստան>>հրատարակչության 2015թ հրատարակած գրքերից մեկի շապիկն է:

Վաղարշակ Ղորխմազյան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին