f

Անկախ

«Համալսարան-բիզնես համագործակցություն. նորարարություն և աշխատանքի վրա հիմնված ուսուցում» թեմայով կլաստերային քննարկում


Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը և Գերմանական տնտեսական միավորումը երեկ կազմակերպել էին «Համալսարան-բիզնես համագործակցություն. նորարարություն և աշխատանքի վրա հիմնված ուսուցում» թեմայով կլաստերային քննարկում, որին մասնակցել են պետական գերատեսչությունների, բուհերի և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակն էր ներկայացնել և միավորել վերոնշյալ ոլորտների ծրագրերը` համեմատելու և գնահատելու արձանագրված ձեռքբերումները, բացահայտելու դրանց իրականացման ընթացքում առաջացած խոչընդոտները, ինչպես նաև նպաստելու լավագույն փորձի փոխանակմանը և բարձրացնելու դրանց տեսանելիությունն ու ազդեցությունը:

Քննարկման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Նրա խոսքով՝ համալսարան-բիզնես համագործակցությունը ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում է խնդրահարույց:

«Անհրաժեշտ է ստեղծել համագործակցության որոշակի հարթակ, և  Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի հետ արդեն ունենք պայմանավորվածություն՝ կազմակերպել կլաստերային հանդիպումներ, որոնք կրելու են շարունակական բնույթ: Մենք պետք է հասկանանք, թե Հայաստանում իրականացվող ԵՄ ծրագրերը հետագայում ինչպիսի շարունակություն են ունենալու: Վստահ եմ, որ որոշակի ժամանակահատվածի համար ստանալով ֆինանսավորում և չունենալով շարունակականություն՝ դրանք չեն կարող արդյունավետ լինել»,- նշել է փոխնախարարը և հավելել, որ դրա համար անհրաժեշտ է համագործակցության հարթակներն ավելի ընդլայնել և ստանալ որոշակի արդյունք: Ըստ նախարարի տեղակալի՝ Հայաստանում կան շատ լավ գիտնականներ, դասախոսներ և բիզնեսի ներկայացուցիչներ, սակայն բացակայում է այն միջավայրը, որտեղ կարելի է ի մի բերել բոլոր խնդիրները, առաջարկել լուծումներ և ստանալ արդյունք: 

Նա քննարկման մասնակիցներին տեղեկացրել է, որ նախատեսվում է ստեղծել միջբուհական որոշակի ինկուբատորներ, որոնք կգեներացնեն գաղափարներ, դրանք կհավաքագրվեն և հետագայում կառևտրայնացվեն: Կարեն Թռչունյանն առաջարկել է Եվրոպական միության գործընկերներին՝ քննարկել նշված գաղափարը կյանքի կոչելու հնարավորությունը: Նա վստահեցրել է, որ այս գործընթացում ԿԳՄՍ նախարարությունը լինելու է ոչ թե դիտորդի կարգավիճակում, այլ ունենալու է ակտիվ դերակատարություն: 

«Մեր գործընկերների՝  Էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների հետ նախատեսում ենք ներկայացնել համատեղ ծրագրեր, որպեսզի ստանանք կոնկրետ արդյունք: Պետական բոլոր օղակները, ինչպես նաև բուհերն ու գիտահետազոտական կազմակերպությունները պետք է լինեն մեկ դաշտում և ունենան նույն տեսլականը: Մենք արագ գործելու անհրաժեշտություն ունենք, քանի որ աշխարհը զարգանում է, և պետք է դրան համահունչ առաջ գնալ»,- ասել է փոխնախարարը՝ հույս հայտնելով, որ քննարկումից հետո կձևավորվեն մի շարք գործնական առաջարկներ:

Քննարկման մասնակիցներին ողջունել են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ծրագրի ղեկավար Ստանիսլավ Տոշկովը, Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը:

Կլաստերային հանդիպումն անցկացվել է անհատական զեկույցների և պանելային քննարկումների միջոցով: Զեկույցների ընթացքում անդրադարձ է եղել Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրերի արդյունքում ձևավորված համալսարան-արդյունաբերություն համագործակցության շրջանակին և ակադեմիական, արդյունաբերական ու քաղաքացիական հասարակության միջև գիտելիքի ու տեխնոլոգիաների փոխանցման հարցերին: Քննարկման ընթացքում ներկայացվել են նաև աշխատանքի վրա հիմնված ուսուցման ռազմավարությունն ու մոդելները, որոնք, ըստ մասնակիցների, հիմնարար դեր են խաղում բուհերի շրջանավարտներին արդյունաբերական ոլորտի անհրաժեշտ փորձով զինելու գործում:  

Միջոցառումն ավարտվել է պանելային քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են համալսարան-բիզնես համագործակցության մարտահրավերներին և հնարավորություններին:

ՀՀ ԿԳՄՍ

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին