Հոլիվուդյան դերասան Իդրիս Էլբան կորոնավիրուսով է վարակվել: Այդ մասին նա հայտարարել է թվիթերյան իր էջում: Գրում է Gazeta.ru-ն։
«Այս առավոտ ես Covid-19 կորոնավիրուսի թեսթի դրական արդյունք ստացա: Ինձ լավ եմ զգում, դեռևս ախտանշաններ չունեմ, բայց ինքնամեկուսացել եմ», - գրել է դերասանը:
Ավելի վաղ կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնել էին նաև դերասան Թոմ Հենքսը և կինը, ինչպես նաև դերասանուհի Օլգա կուրիլենկոն։
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսն է դարձել։
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: