f

Անկախ

Սև ծովում հայտնաբերված գազի պաշարները կարող են բավարարել Թուրքիայի պահանջը 12 տարի շարունակ


Սև ծովում հայտնաբերված բնական գազի պաշարները, որոնց ծավալը նոր հայտնագործությունների շնորհիվ աճել է մինչեւ 540 միլիարդ խորանարդ մետր, 12 տարի ընդունակ են բավարարել Թուրքիայի ներքին պահանջարկը: Նման կարծիք է հայտնել Wood Mackenzie միջազգային խորհրդատվական ընկերության գլխավոր վերլուծաբան Էշլի Շերմանը:

Նա նշել է, որ երբ Թուրքիան Սև ծովում հայտնաբերեց 405 միլիարդ խորանարդ մետր բնական գազի պաշարներ, Wood Mackenzie կանխատեսեց, որ մոտ ապագայում երկրի պաշարները կաճեն:

Ըստ Շերմանի՝ Թուրքիայի ռազմավարական նպատակներից մեկը պետք է լինի բնական գազի պաշարների ավելացումը:

«Իշխանությունները հայտարարել են 2023 թվականին արդյունահանում սկսելու մտադրության մասին, ինչը բավականին հավակնոտ է թվում»,- ասել է նա:

Շերմանը հավելել է, որ Սաքարիայի հանքավայրը հայտնաբերելուց հետո ակնհայտ դարձավ, որ Սև ծովում Անկարայի հաջողությունը ամրապնդել է նրա դիրքերը Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի հետ բանակցություններում, որոնցից Թուրքիան այժմ գազ է ներմուծում խողովակաշարերով:

«Թուրքիան հնարավորություն ունի ավելի ճկունություն ձեռք բերելու ավելի ցածր գների, ավելի փոքր ծավալների և նոր պայմանագրերի հարցերում: Կարելի է նույնիսկ ասել, որ դա Թուրքիայի համար հաղթաթուղթ կդառնա երկարաժամկետ պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններում, որի ժամկետը լրանում է»,- ասել է վերլուծաբանը:

Ավելի վաղ՝ հունիսի 4-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սևւ ծովում 135 միլիարդ խորանարդ մետր պաշարով  գազի նոր հանքավայր հայտնաբերելու մասին: Այսպիսով՝ Սեւ ծովում Թուրքիայի կողմից հայտնաբերված բնական գազի պաշարների ընդհանուր ծավալը հասել է 540 միլիարդ խորանարդ մետրի:

Թուրքիա Աշխարհում Սև ծով Ռեջեփ Թայիփ Էրդողան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին