Հարավաֆրիկյան Հանրապետությունում մի կին նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ միանգամից տասը երեխա լույս աշխարհ բերելով: Այդ մասին հայտնում է տեղական IOL պորտալը: Գրում է Gazeta.ru-ն։
37-ամյա Գոսիամե Թամարա Սիտոլեն ծագումով հարավաֆրիկյան Գաուտենգ նահանգից է: Հղիության ութ ամսում գտնվող կինը միանգամից յոթ տղա և երեք աղջիկ է լույս աշխարհ բերել։ Ընդ որում՝ բժիշկներն ակնկալել են, որ պետք է ութ երեխա ծնվի:
Նախորդ ռեկորդը սահմանվել էր մեկ ամիս առաջ: Այն գրանցել էր Մալիի 25-ամյա բնակիչ Հալիմե Սիսսիի կողմից, որը միանգամից ինը երեխա էր լույս աշխարհ բերել: