Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևրոգ Ղազարյանը հյուրընկալվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի պատանի ֆուտբոլիստներն այս անգամ հյուրընկալել էին Հայաստանի ազգային հավաքականի և հունական «Լամիայի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանին:
Ղազարյանը վարպետության դաս անցկացրեց ակադեմիայի սաների հետ, կիսեց իր փորձը, պատասխանեց նրանց հարցերին։Հանդիպման վերջում Հայաստանի հավաքականի 10 համարը ինքնագրեր բաժանեց ու լուսանկարվեց պատանի ֆուտբոլիստների հետ։