f

Անկախ

ԱՄՆ-ը Վրաստանի օգնությամբ Ռուսաստանին դուրս է մղում Հարավային Կովկասից


Միացյալ Նահանգների աջակցությամբ Վրաստանի մասնակցությունը 15 հայ ռազմագերիների փոխանակմանը Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզների հետ վկայում է, որ Թբիլիսին «վերականգնում է իր պատմական դերը Կովկասում, իսկ Ռուսաստանը կորցնում է իր անվիճելի միջնորդի կարգավիճակը Ադրբեջանի և Հայաստանի միջև»: Այսպես է վրացական «Ռեզոնանս» թերթը մեկնաբանում օրեր առաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած փոխանակումը:

«Տեղի է ունեցել աննախադեպ փաստ, որի արդյունքում ԱՄՆ-ի և ընդհանուր առմամբ Արևմուտքի դերը տարածաշրջանում աճում է: Մինչ այժմ միայն Ռուսաստանն էր միակ միջնորդը Ադրբեջանի և Հայաստանի միջև անցյալ տարվա պատերազմի ընթացքում և դրանից հետո», - նշում է թերթը:

Հակամարտությունների կարգավորման նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին «չափազանց կարևոր» է որակել Վրաստանի և ԱՄՆ-ի միջնորդությունը: «Միացյալ Նահանգները մտնում են խաղի մեջ: Փառք Աստծո, որ Վրաստանը նրանց կողքին է, ոչ թե Ռուսաստանի», - նշում է նա:
Նրա խոսքով ՝ փոխանակումը արդյունք է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնակատարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերի տարածաշրջան կատարած այցի արդյունքի, որը վերջերս այցելել էր Թբիլիսի, ապա Բաքու և Երևան, ապա կրկին Թբիլիսի:

«Ռուսաստանը կտեսնի, թե ինչպես են Միացյալ Նահանգները մուտք գործելու մեր տարածաշրջան այս երկրում (Հայաստանում - խմբ.)անցկացվող ընտրություններից հետո:Միացյալ Նահանգները պարզապես փայլուն խաղաց», - նշել է Զաքարեիշվիլին:

Հունիսի 12-ին Ադրբեջանն ու Հայաստանը ԱՄՆ Պետդեպարտամենտի և Վրաստանի կառավարության միջնորդությամբ փոխանակություն կատարեցին. Ադրբեջանը ազատ արձակեց 15 հայ գերիների, իսկ Հայաստանը հանձնեց ականապատ դաշտերի քարտեզները Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից մեկում:

Վրաստան Ադրբեջան ԱՄՆ Ռուսաստան Աշխարհում

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին