Տեխասից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Ռոնի Ջեքսոնը նամակ է հղել նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով ճանաչողական ստուգում անցկացնել: Այդ մասին հաղորդվում է կոնգրեսականի կայքում: Գրում է Gazeta.ru-ն։
Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին Սպիտակ տան բժիշկ Ջեքսոնը մատնանշեց գործող նախագահի «մտավոր անկումը», «վրիպումները» և մոռացկոտությունը:
«Ամերիկացի ժողովուրդը <...> արժանի է իմանալ, որ նա (Ջո Բայդենը խմբագր․) կարող է կատարել այդ պաշտոնի պահանջած պարտականությունները և արժանի է իրենց բարձրագույն ընտրված առաջնորդի հոգեկան վիճակի մասին լիակատար թափանցիկության», - գրում է Ջեքսոնը:
Նրա կարծիքով՝ ԱՄՆ քաղաքացիները չեն վստահում նախագահ Բայդենին:
Նամակը ստորագրել են Ներկայացուցիչների պալատի ևս 13 հանրապետականներ:
Ավելի վաղ Ջո Բայդենը շփոթել էր Լիբիան և Սիրիան G7- ի գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ:
Ամերիկացի առաջնորդը բազմիցս սխալներ է թույլ տվել իր խոսքում: