Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կարող է մարզական կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Sport Express-ի հաղորդմամբ՝ լոնդոնյան թիմի ղեկավարությունը պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից:
Զինագործները տրանսֆերի համար ցանկանում են ստանալ 55 մլն եվրոյից ոչ պակաս: Կատալոնյան թիմը փորձում է սակարկել՝ հաշվի առնելով այն, որ «Արսենալը» չի նվաճել չեմպիոնների լիգայի խաղարկությունում հանդես գալու իրավունք:
Հավելենք, որ Օբամեյանգն 2019/20 թվականների մրցաշրջանում թիմի կազմում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 20 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: