f

Անկախ

«Ռազմագերիներին հետապնդելը միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում է». Ադամ Շիֆն ԱՄՆ-ին կոչ է արել անհետևանք չթողնել Ադրբեջանի գործողությունները


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և նրանց դեմ սկսված դատական գործերին:

Դեմոկրատ կոնգրեսականն ահազանգել է մարդու իրավունքների խախտման մասին:

«Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից հետո Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական ոտնահարումն անընդունելի է: Ռազմագերիներին հետապնդելը միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում է և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ անտեսման հետագա վկայություն:

Մինչ մենք շարունակում ենք աշխատել հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման ապահովման ուղղությամբ, ԱՄՆ-ն պետք է անհետևանք չթողնի Ադրբեջանի կողմից իրականացվող գործողություններն ու կրկին գործի դնի այն արգելքը, որով չի թույլատրվում ԱՄՆ կողմից ռազմական աջակցությունը Բաքվի ռեժիմին: Մենք չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը անպատիժ խախտի մարդու իրավունքները և ոտնահարի միջազգային նորմերը»,-գրել է Շիֆը:

Հիշեցնենք, որ այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է 14 հայ ռազմագերիների դեմ քրեական գործով հերթական դատավարությունը: Ադրբեջանը նրանց մեղադրում է «դիվերսիայի» և «ահաբեկչության» համար: 

Մեղադրական եզրակացությունը հայտարարվել է դատավոր Աֆգան Հաջիևի նախագահությամբ կայացած նիստում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ավարտվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության կողմից հարուցված քրեական գործով նախաքննությունը:

Հրաչ Արզումանի Ավագյանի, Գեղամ Սամվելի Սերոբյանի և մյուս ռազմագերիների (ընդհանուր 14 մարդ) դեմ քրեական գործի քննությունն ավարտված է և Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալի կողմից հաստատված մեղադրական եզրակացության հետ ուղարկվել է դատարան` քննարկման:

Լրատվամիջոցը գրում է, որ հայ գերիների նկատմամբ Պետական անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության կողմից հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ իբր «Հայաստանի մի խումբ քաղաքացիներ ապօրինի կերպով զենք ու զինամթերք են ձեռք բերել և ստեղծել օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ, որոնց անդամները 2020թ. նոյեմբերի 26-27-ը խախտել են Ադրբեջանի պետական սահմանը և մարտական դիրքեր գրավել Մարտունիի շրջանի Հադրութ գյուղի հյուսիսարևմտյան մասում գտնվող անտառային գոտում, ապա մինչև 2020թ. դեկտեմբերի 13-ը նրանք կատարել են զինված հարձակումներ երկրում տեղակայված ձեռնարկությունների և հաստատությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց վրա»:

Քրեական գործը հարուցվել է երկրի Քրեական օրենսգրքի 214.2.1, 214.2.3, 228.3, 279.2, 318.2 հոդվածներով:

Ադամ Շիֆ

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին