f

Անկախ

«168 ժամ». Արյունոտ պողպատ. Նիկոլ Փաշինյանի պողպատյա մանդատն արժեցավ 5000 կյանք ու Արցախի 75 տոկոսը


«168 ժամ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ի թիվս բազմաթիվ այլ սարսափելի իրողությունների, արձանագրեցին նաև, որ 5000 հայորդիներ զոհվեցին հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման։ Նրանցից յուրաքանչյուրն իր կյանքը զոհել է հայրենիքին՝ այդպես էլ չիմանալով, որ հայրենիքի առնվազն մի մասն այլևս չկա։ Փոխարենը՝ կա իշխանությունը, որն անգամ քաղաքական պատասխանատվություն չկրեց այդ տղաների հավատամքը՝ հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամությունը, իմաստից զրկելու համար։

Անմարդկային է հնչում ու դաժան, բայց փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանի պողպատյա մանդատն արժեցավ 5000 կյանք ու Արցախի 75 տոկոսը։ Այսինքն՝ պողպատի մեջ կա արյուն, հազարավորների արյուն, որը 600 հազարից ավելի քաղաքացիներ ուրացան հանուն իրենց խոստացվող ապագայի։

Մենք ապրում ենք ու ապրելու ենք ուրացող հասարակության մեջ, որը լայն իմաստով պատրաստ է ամեն ինչի, որովհետև ամենաանկարելի ուրացումն արդեն կատարվել է։ Իսկ դա նշանակում է, որ պետք է պատրաստ լինել նորանոր ուրացումների, ինչի վերջնարդյունքը լինելու է պետության ու հայրենիքի ուրացումը, որովհետև արդեն իսկ ուրացվել է նաև միտքը, բանականությունը, հոգին, վերջին հաշվով։

Դավաճանված հանրային մտքում հարց չի առաջացել, թե Եռաբլուրում հանգչող հայորդիներից քանի՞սը ողջ կլինեին, եթե պատերազմը կանգնեցվեր ավելի վաղ։

Լքված բանականությունը չի խորացել ու չի փորձել հասկանալ՝ իսկ գուցե ընդհանրապես հնարավո՞ր էր խուսափել պատերազմից, եթե գերագույն գլխավոր ուրացողը բանակցային գործընթացը սկսած չլիներ սեփական կետից։

Ուրացումների այս շքերթի վերջնարդյունքն անխուսափելիորեն պետք է դառնար Արցախի կարևորության ուրացումն ու դրա գլխավոր երաշխավորին իշխանության վերաշնորհումը։ Պողպատյա այս իշխանությունը լայն իմաստով հանրային հոգեբանության ու բարոյականության խեղման հետևանք է, ու անցած ընտրություններով շատ ավելի խորացել է այդ խեղումը, որը, անշուշտ, ունի ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին բազմաթիվ շահառուներ։

Հայաստանի ու Արցախի հետ կապված աշխարհաքաղաքական առևտուրը դեռ չի ավարտվել, ու այդ առևտրի մասնակիցների համար չափազանց կարևոր և անհրաժեշտ է ուրացման պատրաստ հայ հասարակությունը: Ավելին, գուցե հիմնական խաղադրույքը կատարվել է հենց դրա վրա։

Հանրային հոգեբանության ու բարոյականության առողջացման հույսերը գոնե այս պահին չափազանց անմարմին են թվում։ Նաև այն պատճառով, որ այդ առողջացման հնարավորություններն ունեցող իշխանությունն իրականում հակառակի շահառուն է և մեծ հավանականությամբ առաջիկայում կատարելու է քայլեր, որոնք հասարակությունից պահանջելու են նորանոր ուրացումներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյան Պատերազմ

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին