f

Անկախ

Ֆրանսիայում ձերբակալվել է վրաց-հայկական մաֆիայի 12 անդամ՝ այդ թվում վրացի «օրենքով գող» և Ստրասբուրգի հայկական կլանի առաջնորդը


Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 12 մարդու՝ երկրում գործող վրաց-հայկական մաֆիային ներգրավված լինելու կասկածանքով: Այս մասին հայտնում է Le Figaro-ն:  

Ձերբակալություններն այսօր առավոտյան լուսադեմին իրականացրել են Ստորին Ռեյնի հանրային անվտանգության դեպարտամենտի աշխատակիցները: Ձերբակալվածների թվում են վրացի «օրենքով գողը» և Ստրասբուրգում հայկական կլանի առաջնորդը, ինչպես նաև նրանց օգնականներն ու հանցակիցները: Հաղորդվում է, որ այդ անձինք ներկայացնում են միջազգային հանցավոր կազմակերպության Էլզասի մասնաճյուղը, ովքեր մասնագիտացած են գողության բոլոր տեսակների մեջ:

Մեղադրյալների տներում կատարված խուզարկությունների ժամանակ ոստիկանությունն առգրավել է 4 ավտոմեքենա և մեկ մոտոցիկլ, հինգ ատրճանակ, 352 փամփուշտ, 66 շիշ ալկոհոլային խմիչք, 103 շիշ բրենդային օծանելիք, ավելի քան 17.000 եվրո կանխիկ գումար, թանկարժեք զարդեր և կաշվե իրեր, այլ գողացված իրեր՝ կոսմետիկա, սնունդ և այլն:

Ֆրանսիայի ոստիկանությունը խմբի հետքին էր ընկել դեռ 2019թ.-ին ՝ Գրանդ Էստ շրջանում ավելի քան երկու հարյուր գողություն կատարած Վրաստանի քաղաքացիների երկու խմբի ձերբակալությունից հետո: 2020 թվականի մայիսին հետաքննություն էր սկսվել կազմակերպված հանցավոր խմբի ղեկավարների և անդամների դեմ:

Հանցավոր խմբի անդամները մեղադրվում են «հանցավոր համաձայնության, գողության, փողերի լվացման, խարդախության» մեջ:

Ֆրանսիա մաֆիա հայեր Վրաստան Աշխարհում

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին