f

Անկախ

Մի թիթեռի կյանք. հերոս Գոռ Վարդանյանը կդառնար 19 տարեկան


Քաղցրավենիք, ծաղիկներ, փուչիկներ, ծննդյան տորթ, արցունքներ, բայց ոչ երջանկության. հունիսի 25-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում նշում էին արցախյան երկրորդ պատերազմում հերոսացած Գոռ Վարդանյանի 19-ամյակը:

Մի թիթեռի կյանք ապրած հերոսին շնորհավորելու էին եկել շատերը: Գոռի քույրը, եղբայրը, ընկերները նրա շիրմաքարի մոտ անընդհատ այս ու այն կողմ էին վազվզում. իրենց հերոսի ծննդյան համար ամեն բան պետք է կատարյալ լիներ:

Մինչ ընկերներն օրերով պատրաստած ու սրտի խորքում պահած հիշատակի ու շնորհավորանքի խոսքերն էին ասում Գոռի շիրիմի մոտ, մինչ Գոռի նկարներով շապիկներ հագած փոքրիկները ուշադրությամբ հետևում էին միջոցառմանը, մայրը գրկել էր շիրմաքարն ու արցունքների միջից գրեթե անձայն շնորհավորանքի խոսքեր էր շշնջում որդուն, հայրը լուռ կանգնած նայում էր ավագ որդու շիրիմին ու բառեր չէր գտնում ասելու,  եղբայրը բռունցքներն ամուր սեղմած, արցունքներն զսպելով խոստանում էր երկուսի փոխարեն հոգ տանել քրոջ մասին, իսկ քույրը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս եղբոր տարեդարձի օրը պար էր նվիրում:

Գոռի ծննդյան օրը բացվեց նաև իր իսկ նախագծած խաչը, որը չէր հասցրել ավարտել. որդու սկսած գործն ավարտին էր հասցրել հայրը:

Միջոցառման ավարտին Գոռի քույրն ու եղբայրը նրա փոխարեն փչեցին ծննդյան տորթի մոմերն ու երազանք պահեցին, որ էլ նման տարեդարձներ չլինեն ոչ մի ընտանիքում: Երազանքներն ու շնորհավորանքները հավաքվածները ճերմակ աղավնիների հետ երկինք ուղարկեցին, որ հասնեն բարձրում մնացած մեր հերոս տղերքին:

Գոռ Վարդանյանի կյանքի ու հերոսության մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Գոռ Վարդանյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին