Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի լյամբդա շտամի դեպքեր են հաստատվել: Այդ մասին հայտնում է Express թերթը՝ հղում կատարելով Անգլիայի հանրային առողջապահական գործակալությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Մուտացիան ի սկզբանե հայտնաբերվել է Պերուում, Չիլիում, Էկվադորում և Արգենտինայում: Կորոնավիրուսի այս տարբերակն ավելի վարակիչ է: Սակայն մինչ այժմ գիտնականները չեն պարզել, թե ինչպես է շտամը ազդում հիվանդության ծանրության վրա:
Մասնագետները թվարկել են նաև մուտացիայի ախտանիշները. Բարձր ջերմություն, կայուն հազ, ինչպես նաև հոտի և համի փոփոխություն կամ կորուստ։
Հուլիսի վերջին Բրազիլիայում հայտնաբերվեց կորոնավիրուսի լյամբդա շտամը: Բացահայտումը կատարվել է կորոնավիրուսով հիվանդի առողջական դիտարկումների ժամանակ, որը վերադարձել էր հարևան Արգենտինա կատարած ուղևորությունից: