Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը, հաշվի առնելով հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի վարակի ներթափանցման ու տարածման ռիսկերը, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, մարտի 21-ին՝ ժամը 11:00-ին, կհրավիրի լսումներ: Ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կքննարկվեն վիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպման հարցեր:
Լսումները կանցկացվեն ԱԺ փոքր դահլիճում:
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին