Հուլիսի 7-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, 3.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Դմանիսիից 24 կմ հարավ-արևմուտք՝ Սամեբա գյուղի մոտակայքում: «Ալիքի» փոխանցմամբ, հայտնում է Իլյայի պետական համալսարանի երկրագիտության ինստիտուտը:
Սա Սամեբա գյուղում նույն օրը տեղի ունեցած երկրորդ երկրաշարժն է, առաջինը տեղի էր ունեցել 15:08-ին, և դրա ուժգնությունը կազմել էր 3,1 բալ:
3,9 բալ ուժգնությամբ երկրաշարժը վերջին անգամ ցնցել էր Դմանիսիի Սամեբա գյուղը հուլիսի 6-ին, դրանից առաջ՝ ևս: Մի քանի օրերի տարբերությամբ այստեղ պարբերաբար գրանցվում են ցնցումներ։