f

Անկախ

Հայաստանից Ֆրանսիա տեղաշարժը․ դեսպանատունը՝ վիզաների տրամադրման կարգի մասին


Հունիսի 9-ից Ֆրանսիայի և օտարերկրյա պետությունների միջև ճանապարհորդների հոսքը կվերաբացվի՝ համաձայն փոփոխված ընթացակարգի, որը կախված է երրորդ երկրի սանիտարական վիճակից և ուղևորների պատվաստումներից: Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը։

Հիմնվելով սանիտարական ցուցանիշների վրա՝ սահմանվել է երկրների դասակարգում, և ցանկացած մուտք Ֆրանսիա և ցանկացած ելք մեր տարածքից մնում է խստորեն վերահսկվող (տե՛ս Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կայքէջը): Հայաստանը դասակարգվում է նարնջագույն գոտում (վիրուսի ակտիվ շրջանառությունը վերահսկվող համամասնություններով, առանց մտահոգող տարբերակների տարածման):

Հայաստանից Ֆրանսիա տեղաշարժը

Վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն, վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով:

1-ին հնարավոր տարբերակ․ եթե դուք պատվաստված եք Դեղերի եվրոպական գործակալության կողմից ճանաչված պատվաստանյութով (Pfizer, Moderna, AstraZeneca և Johnson & Johnson), ապա իրավասու եք մեկնել Ֆրանսիա՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող թռիչքից առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ անտիգենի բացասական թեստի թռիչքից առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում:

2-րդ հնարավոր տարբերակ․ եթե դուք պատվաստված չեք, դուք իրավասու եք մուտք գործել Ֆրանսիա միայն այն դեպքում, եթե ձեր ուղևորությունը ճանապարհորդելու հիմնավոր պատճառներից մեկի շրջանակներում է:

Հիմնավոր պատճառների ցուցակը կարող եք գտնել միջազգային ճանապարհորդական պարտադիր հայտարարագրում.

Ֆրանսիա ժամանելու համար, եթե պատվաստված չեք, պետք է նաև՝

  1. Լրացնել Միջազգային ճանապարհորդական պարտադիր հայտարարագիրը դեպի մայրցամաքային Ֆրանսիա, որը կարող եք ներբեռնել այստեղ անգլերենով և ֆրանսերենով:
  2. Ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող թռիչքից առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ անտիգենի բացասական թեստի թռիչքից առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ (Սերտիֆիկատը ներկայացնել անգլերեն կամ ֆրանսերեն):
  3. Ֆրանսիա ժամանելուն պես դուք պարտավորվում եք ինքնամեկուսանալ ձեր նախընտրած վայրում յոթ օրվա ժամկետով և լրացնել Հայտարարագիրը:
  4. Ֆրանսիայի տարածք ժամանելուն պես դուք կարող եք նաև ենթարկվել անտիգենի պատահական հետազոտության:

Մուտքի արտոնագրի տրամադրումը վերսկսելու ժամանակացույց

Հիշեցում․ վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն, վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով:

Մուտքի արտոնագրի տրամադրման աստիճանաբար վերսկսումն իրականացվում է հետևյալ ժամանակացույցի համաձայն (ենթակա է փոփոխման)`

• Չորեքշաբթի, հունիսի 9-ից սկսած՝ երկարաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրման վերսկսում (հ.գ. հստակեցվում է, որ երկարաժամկետ վիզան Շենգեն վիզա չէ։ Այն տրվում է դիմողին՝ երկար ժամանակով (> 90 օր) Ֆրանսիայում հաստատվելու համար) ։
• Երեքշաբթի, հունիսի 15-ից սկսած՝ կարճաժամկետ վիզաների տրամադրման վերսկսում Ֆրանսիայի քաղաքացիների ծնողների համար, ովքեր արդեն ունեն ժամկետանց ճանապարհորդական վիզա, և հյուրընկալման հրավերի ներկայացման դեպքում:
• Երեքշաբթի, հունիսի 22-ից սկսած՝ կարճաժամկետ վիզաների տրամադրման վերսկսում Ֆրանսիայի և օտարերկրյա քաղաքացիների ծնողների, երեխաների, եղբայրների և քույրերի համար, ովքեր արդեն ունեն ժամկետանց ճանապարհորդական վիզա, և հյուրընկալման հրավերի ներկայացման դեպքում:
• Երեքշաբթի, հուլիսի 6-ից սկսած՝ կարճաժամկետ վիզաների տրամադրման վերսկսում Ֆրանսիայում անշարժ գույք ունեցողների համար, ովքեր արդեն ունեն ժամկետանց ճանապարհորդական վիզա:
• Կարճաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրման վերսկսում – հաստատել ամսաթիվը:

Վերը նշված կատեգորիաներին չհամապատասխանող Հայտերը, այդ թվում տուրիստական վիզայի, չեն ընդունվի:

Ֆրանսիա վիզաների տրամադրում Եվրոպա

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին