f

Անկախ

ՍԴ-ն ի զորու է կանխել հնարավոր նոր աղետները, զիջումները, անհասկանալի փաստաթղթերը․ Արամ Վարդևանյան


Բարձր դատարա՛ն, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի իրական կամքը, ԿԸՀ որոշմամբ ներկայացված պատկերը խեղաթյուրված է: Մեր խնդրանքն է, բարձր դատարա՛ն, քննել բոլոր այն հիմքերը, որոնք մենք ներկայացրինք, որոնցից ոչ մեկի վերաբերյալ մենք փաստացի ուղղակի բացառում չտեսանք: Այս մասին այսօր Սահմանադրական դատարանում շարունակվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննության ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Իմ պնդումն է՝ ՍԴ-ն միակ մարմինն է, որն իրավասու է, կարող է ու պարտավոր է գնահատել ընտրախախտումների ամբողջ շղթան»,- ասաց Վարդևանյանը և ընտրախախտումների օրինակ ներկայացրեց նաև այն, որ իշխող ուժը կոնկրետ ագրեսիա էր կիրառում և նույն ժամանակ պետք է ՍԴ-ն գնահատի քարոզարշավներին ոստիկանության ծառայողների ներկայությունը, քանի որ իշխանության քարոզարշավին ոստիկանները մի քանի անգամ ավելի էին, քան «Հայաստան դաշինքի» քարոզարշավներին:

«Բարձր դատարա՛ն. վերջին երեք տարիների ընթացքում մենք տեսել ենք այն իրավական և իրական հետևանքները, երբ մեկ ուժ ԱԺ-ում ունենում է մանդատների 1/3-ից ավելին կամ առնվազն 3/5-ը, դրա հետևանքները բոլորս գիտենք: Այսպիսի հետևանքներ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ այլևս երբեք չեն լինելու, և կարող եմ ասել, որ այդ իմ պնդման երաշխավորներից մեկը պետք է և կարող է լինել բացառապես ՍԴ-ն: Միապետությունը, միակուսակցական կառավարումը, բարձր դատարա՛ն, չի թակում Հայաստանի պետականության դռները, այն իրականություն է»,– ասաց նա: 

Վերջին երեք տարիները, Վարդևանյանի խոսքով, ՀՀ-ում մեկ քաղաքական ուժի, կամքի, պարտադրանքի, թելադրանքի, ռեսուրսի և որոշումների կայացման տարիներ են եղել, և ըստ նրա՝ այս միապետական իրավիճակը բացառապես ՍԴ-ն կարող է փոխել և ապահովել Սահմանադրության գերակայությունը:

«Մենք այս ժամանակահատվածում էլ ծայրահեղ վտանգավոր մարտահրավերի առաջ ենք կանգնած և ես վստահ եմ, որ բարձր դատարանի հարգարժան դատավորները ոչ միայն զուտ բարձր դատարանի դատավորներ են, այլ նաև ՀՀ քաղաքացիներ, որոնք ևս տեսնում են իրական պատկերը: ՍԴ-ն ի զորու է կանխելու հնարավոր նոր աղետները, հնարավոր նոր զիջումները, նոր անհասկանալի փաստաթղթերը, նոր անհասկանալի գործողությունները: Իսկապես այս գործը պարզապես  ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճ չէ: Այն պարունակում է նաև քաղաքական բաղադրիչ: Բայց ի տարբերություն նախորդ բոլոր այլ ժամանակահատվածների, այս անգամ քաղաքական բաղադրիչը նաև պետական անվտանգության բաղադրիչի հետ է ուղղակիորեն փոխկապակցված»,- հայտնեց Վարդևանյանը:

Արամ Վարդևանյան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին