f

Անկախ

Փարիզում ոստիկանությունը ցրել է քովիդ-անձնագրերի դեմ բողոքի ցույցը


Փարիզում Բաստիլը գրավելու 232-րդ տարեդարձի օրը կրկին բողոքի ցույցեր և անկարգություններ են գրանցվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Այս անգամ ցուցարարները բողոքում էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ սրճարաններ, ռեստորաններ և կինոթատրոններ այցելությունները պատվաստումների վկայագրերի կամ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի վերաբերյալ վկայականների հիման վրա թույլատրելու ծրագրի դեմ: Աղբյուրը նշում է, որ դատելով տեղի լրատվամիջոցներից ստացվող լուրերից ու համացանցում տարածվող տեսանյութերից՝ ցուցարարների թիվը հարաբերականորեն քիչ է եղել, սակայն իրենց բավականին աղմկոտ են պահել, շրջել են աղբամաններ, այրել դրանք, բախումների մեջ մտել ոստիկանների հետ։ Արդյունքում ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել։ 
Նախագահ Մակրոնն այս շաբաթ հայտարարել էր, որ սրճարանները, բարերը, ռեստորանները, առևտրի կենտրոններն ու կինոթատրոնները պետք է այցելուների մուտքը թույլատրեն միայն պատվաստման մասին վկայականի կամ նոր արված կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա։ Նրա խոսքով՝ դա արվում է կորոնավիրուսի նոր՝ «դելտա» շտամի դեմ պայքարելու համար։ 

Ցուցարարները կարծում են, որ սա ժողովրդավարության դեմ ոտնձգություն ու մարդու իրավունքների խախտում է նրանց հանդեպ, ովքեր չեն ցանկանում կամ չեն կարող պատվաստվել։ Սակայն ակնհայտորեն նրանց թիվը մեծ չի։ Մակրոնի այս հայտարարությունից հետո ֆրանսիացիները ռեկորդ են սահմանել․ մեկ օրում պատվաստման համար գրանցվել է 1,7 միլիոն մարդ։ 
 

նոր կորոնավիրուս Ֆրանսիա ԵՄ Աշխարհում

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին