f

Անկախ

ՍԴ 9 դատավորները պատկերացնում էին, որ իշխանության դեմ գնալու դեպքում իրենց կփռեն ասֆալտին, կկտրեն մատները. Վարդևանյան


ՍԴ-ի այս որոշումը կանխատեսելի էր, ՍԴ-ի նկատմամբ քաղաքական ճնշումները՝ պարզ եւ հստակ: Այս մասին, ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը, որն ուժի մեջ թողեց ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:

«9 դատավորներից յուրաքանչյուրը պատկերացնում էր, որ իշխանության դեմ գնալու դեպքում իրենց կարող են փռել ասֆալտին, կտրեն  մատները, վենդետա լինի եւ այլ բոլոր մյուս տերմինները: Կարելի է ասել, որ ՍԴ-ն այս պայմաններում չունեցավ խիզախություն կայացնելու ճիշտ որոշում, որը ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին էր, բայց դրանից իրավիճակը չի փոխվում: Դուք բոլորդ տեսաք նիստի ընթացքը, հակափաստարկների բացակայությունը, որից որեւէ իրողություն չի կարող փոխվել ՍԴ-ի իրավական փաթեթավորմամբ, քաղաքական  հրահանգով կատարված որոշմամբ: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ այս իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը:

ՍԴ-ն ԿԸՀ-ի եւ քաղաքական իշխանության հետ միասին աշխատելով, նման որոշումներ կայացնելով իրավիճակ չեն փոխելու: Վստահությունը, որը չկա, ՍԴ-ով չի կարող հայտնվել կամ հակառակը ապացուցվել:

Հանրությունը ՍԴ-ում տեսավ իրավական բանավեճի մակարդակը: ԻՕ վերչջո, մեր պնդումը, որ Արմեն Սարգսյանին ճնշել էին, որ հունիսի 20-ին ընտրություն նշանակի, հաստատվեց: Այստեղ վարույթն այնպիսին է, որ եթե հակառակի մասին վարույթ չկա, ուրեմն դա համարվում է հաստատված»,-ասաց հայտարարեց Վարդեւանյանը:

Նա հիշեցրեց, որ իրենք ասել են, որ կան 109 հազար չաշխատող անձնագրեր եւ խնդրել են ՍԴ-ին անել մեկ գործողություն, որով կարող էր ուղղակի իրենց փաստարկը հերքել՝ վեփրցնել ՍԵԿՏ-ի տվյալները, որը չարվեց. «Եթե իրենք ունեին այդ համոզմունքը, որ այդ չաշխատող անձնագրերից յուրաքանչյուրն էլ պատշա է եղել, րդյոք իրենք մեկ վայրկյան կհապաղեին եւ ՍԵԿՏ-ի տվյալները չէին բերի մեզ հակառակը ցույց տալու համար: Չարեցին: 2017-ին, երբ առաջին անգամ այս նոր, Վահե Գրիգորյանի խոսքով, հեղափոխական ընտրական օրենսգիրքը գործածվում էր, Դավիթ Հարությունյանի նախաձեռնությամբ ՍԵԿՏ համակարգի տվյալներն ունեին ընդդիմադիր ուժերը: Իրենք խոսել էին 800 մարդու մասին, որոնք իբր Հայաստանում չեն եղել, բայց իրենց անվան դիմաց կա ստորագրություն: Մենք խոսել էինք մեկ անձի մասին, եւ այդ մեկ մարդը Հայաստանում չէր, իրս իրենց նշած 800 անձի մասով, պարզվել էր, որ ՀՀ-ում եղել են»;-ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը:

Լրագրողները հիշեցրին, որ ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով կայացրել էր որոշում, որով հակասահմանադրական էր ճանաչել այն հոդվածը, որով նա մեղադրվում էր եւ հարցրին, թե այդ ինչպե/ս ստացվեց, որ ՍԴ-ն մի դեպքում վստահելի որոշում է կայացնում, մեկ այլ դեպքում իրենց համար ոչ վստահելի, Արամ Վարդեւանյանը պատասխանեց. «Երբ ՍԴ-ն նկատմամբ չի լինում այնպիսի ճնշում, որը մենք տեսանք այս ժամանակահատվածում, սահմանադրական արդարադատությունը հասանելի է լինում յուրաքանչյուրին»:

Այսինքն Քոչարյանի գործով Նիկոլ Փաշինյանի կողմից ՍԴ-ի վրա ճնշում չի՞ եղել, հարցին էլ արձագանքեց. «Ժամանակահատվածը դիտարկենք,  ժամանակահատված հիմա, երբ հնչում են հայտարարությունները գլուխները ջարդելու մասին: Նույն պատկերը չենք ունենում մեկ այլ ժամանակահատվածում եւ ունենում ենք սահմանադրական արդարադատություն: Ունենում ենք ճնշումներ, չենք ունենում արդարադֆատություն: Բանաձեւը շատ պարզ է»:

Հիշեցնենք՝ քաղաքական 4 ուժեր՝ «Հայաստան» եւ պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաեւ «Զարթոնք» եւ «Հայոց Հայրենիք» կուսակցությունները, դիմել էին ՍԴ՝ վիճարկելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած՝ ընտրությունների վերաբերյալ վերջնական արդյունքները։  ՍԴ-ում դատավարությունը մեկնարկել էր հուլիսի 9-ին:

Արամ Վարդևանյան Տեսանյութեր Սահմանադրական դատարան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին