f

Անկախ

Քաղաքական նախասիրություններով արդարադատության փուլ. Էլինար Վարդանյան


«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը գրում է.

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դիմել է Փաստաբանների պալատ՝ փաստաբաններ Հայկ Ալումյանի, Միհրան Պողոսյանի և Հովհաննես Խուդոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ։

Դիմումում ասվում է, որ պաշտպաններն իրենց վարքագծով անհարգալից վերաբերմունք են դրսևորվել դատարանի և դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ, որը կարող է հասարակության առջև նվազեցնել դատական իշխանության և արդարադատության նկատմամբ հեղինակությունը:

Տպավորություն է, որ ԲԴԽ նախագահը վերջին պարբերությունը պարզապես արտատպել է իրավաբանության դասագրքերից կամ իրավական վերլուծություններից։ Որովհետև այդ արտահայտությունը գնահատող կառույցը կամ պաշտոնյան չէր կարող անտեսել դատական իշխանության և արդարադատության հեղինակության ոտնահարմանն ուղղված բազմաթիվ դրսևորումները, որ տեղի են ունեցել մինչ այս։  

Սկսենք ամենաթարմ օրինակից. Առողջապահության նախարարը հայտարարեց, որ չի պատրաստվում կատարել դատարանի որոշումը, քանի որ ինչպես ինքը, այնպես էլ ժողովրդի մեծամասնությունը չի վստահում Հայաստանի դատական համակարգին։ Ու՞ր էր այդ ժամանակ ԲԴԽ նախագահը։ Ինչո՞ւ չդիմեց գործադիրի ղեկավարին՝ նախարարի հայտարարությանը համարժեք գնահատական տալու պահանջով։ Առողջապահության նախարարի վերջին հայտարարությունը այս նույն մարմնի և պաշտոնյաների «լուռ համաձայնությամբ» իր բացահայտ վնասը հասցրեց արդարադատությանը։

Լուռ է նաև արդարադատության նախարարը, ում գործընկերը օրինակ ծառայեց հազարավոր քաղաքացիների։ Ի՞նչ է կարծում արդարադատության նախարարը, կարո՞ղ են մյուսները նույնպես, օրինակ վերցնելով իշխանության ներկայացուցչից, արհամարհել դատարանի վճիռներն ու որոշումները, թե՞ անձեռնմխելիները միայն հեղափոխական իշխանության ներկայացուցիչներն են։ Եվ մյուսների պարագայում արդեն գործի կդրվի հենց արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող հարկադիր ծառայությունը։

Եթե մինչ այս, մնացած դեպքերում՝ դատարանները շրջափակելու, դատավորների նկատմամբ տարբեր տեսակի հետապնդումների, դատավորներին «վնգստացող» անվանարկելու ժամանակ ԲԴԽ-ն համարժեք արձագանքեր, չդրսևորեր երկակի մոտեցում, ապա հիմա արդարադատության հեղինակության մասին խոսելու բարոյական իրավունք ձեռք բերած կլիներ։  

Ընդհանրապես հիմնավոր տպավորություն է, որ երկիրը թևակոխել է  «քաղաքական նախասիրություններով արդարադատության փուլ»։ Բառիս բուն իմաստով գործում է  «մեր դեմ խաղ չկա» չարաբաստիկ օրենքը։ Ուզում ենք այսպես՝ անում ենք ասյպես։ Չենք ուզում՝ չենք անում։

Դատախազությունը որոշում է չբողոքարկել Վայոց ձորում ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանի՝ գրավի դիմաց ազատ արձակվելու որոշումը՝ քրեական գործով նախաքննությունը ավարտական փուլում լինելու հիմնավորմամբ, և որ արդեն իսկ կատարվել են հիմնական բոլոր դատավարական գործողությունները, ինչի պայմաններում նշանակալիորեն նվազել է քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կալանքի համար անհրաժեշտ պայմանները խախտելու ռիսկերը։  

Միևնույն ժամանակ դատախազությունը Արմեն Թավադյանի կալանքը, որպես խափանման միջոց վերացնելու դատարանի որոշման կայացումից անմիջապես հետո հայտարարում է, որ անպայման բողոքարկելու է որոշումը։ Նույնն է մոտեցումը առանձին քաղաքական շահագրգռվածությամբ գործերում, որոնցով նույնիսկ դատական քննության փուլում դատախազությունը համառությամբ պայքարում է անձին կալանքի տակ պահելու համար։

Արդարադատության որակն այսօր կախված է ոչ թե համակարգերի, այլ անձերի որակից: Դատարաններն ում ուզում երկրից բաց են թողնում, ու չեն ուզում՝ չեն թողնում։  

Տպավորություն է, որ արդարադատության ողջ համակարգը գործում է  բացառապես Փաշինյանին դուր գալու կանխավարկածով։ Սա շատ արագ կբերի թե իշխանության կորստին, թե նման արդարադատություն իրականացնողների անհատական պատասխանատվության։  

Էլինար Վարդանյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին