Հայաստանն առաջարկել է Ռուսաստանին, որպեսզի վերջինիս քաղաքացիները մեր երկիր կարողանան այցելել ՌԴ ներքին օգտագործման անձնագրով: Այդ մասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը:
«Քննարկել ենք մի թեմա, որը վերաբերում է հայ գործընկերների առաջարկությանը՝ ՌԴ քաղաքացիների Հայաստան այցերի համար Ռուսաստանի ներքին անձնագրի օգտագործման մասին: Նման նախաձեռնությունը վկայում է մեր ժողովուրդների հարաբերությունների յուրահատկության մասին»,- ասաց Մեդվեդևը:
ՌԴ կառավարության ղեկավարն ընդգծեց նաև, որ ռուսական կողմը պատրաստ է իրականացնել այդ նախաձեռնությունը: