f

Անկախ

Հարավային Կովկասի բանալիները լռակյաց փոխանցվում են Թուրքիային․ Զարուհի Փոստանջյան


Անկախ-ի զրուցակիցն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։

-Տիկին Փոստանջյան, Ադրբեջանը կրկին հարձակում է սկսել հայ-ադրբեջանական սահմանին Քարվաճառի ուղղությամբ, մարտերը շարունակվում են, ունենք զոհեր ու վիրավորներ։ Ի՞նչ ազդանշան է սա, ըստ Ձեզ՝ ի՞նչ զարգացումներ են սպասվում։

-Եթե դու քո անվտանգությունը քանդուքարափ ես անում, դուրս ես գալիս քո անվտանգության կարևոր գոտիներից, ապա այսպես էլ պետք է լիներ։ Քարվաճառն էր պաշտպանում Գեղարքունիքը, Քաշաթաղն էր պաշտպանում Սյունիքը։ Այդ անվտանգության գոտներից դու առանց մի կրակոցի դուրս եկար։ Որ ասում են Նիկոլը կյանքեր խնայեց․ ինքը ոչ թե կյանքեր է խնայել, այլ 7000 զոհը դառնալու է 70 հազար, սրա մասին էինք խոսում։ Թուրքիան շանսը բաց չի թողնելու։ Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա իրեն շանս է տրված։ Եվ ինչպես լուծարվեց Արցախի Հանրապետությունը, այդպես էլ հիմա Հայաստանի Հանրապետությունն են լուծարում։ Երբ մենք Շուշին հանձնեցինք, այդտեղից սկսվեց Հայաստանի լուծարման հետհաշվարկը։ Գործընթացը պետք է տեղի ունենա, և դա պետք է կազմակերպի Նիկոլ Փաշինյանի՝ մեր թշնամիների կողմից նշանակված խումբը։

-Այսինքն վերջին շրջանում սահմանային լարվածությունը, զոհերն ու վիրավորները, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սպառնալից հայտարարությունները, այս ամենը վկայում է, որ կուլիսների հետևում տեղի են ունենում գործընթացներ, որոնք դրսևորվում են նաև սահմանին։

-Ակնհայտ է, որ տեղի են ունենում խորը գործընթացներ։ Այս ամենը պատահական դրսևորումներ չեն։ Մեզ փորձում են հանգիստ պահել, որպեսզի հանկարծ նախատեսված սցենարից շեղում տեղի չունենա։ Հայաստանն այդ որոշումներին մասնակցություն ունի միայն դրածոյի միջոցով, որին ինչ ասեն, պետք է կատարի։ Այս ձևաչափով է գործընթացը տեղի ունենում։

-Ադրբեջանը նորից դնում է դեմարկացիայի և դելիմիտացիայի պահանջ։ Շատերին թվում է, թե այդ գործընթացն էլ անենք, կսկենք լավ ապրել։ Սահմանների ճշգրտումը խաղաղության հետ առնչություն ունի՞ այս իրավիճակում։

-Ադրբեջանը թուրքական պետություն է։ Թուրքիան ունեցել է սահմաններ Լոզանի պայմանագրով, բայց դրանից հետո զավթել է Կիպրոսը, այսօր սահման ունի Սիրիայի հետ, ի՞նչ է անում այդտեղ, ի՞նչ է անում Իրաքում։ Ո՞նց կարող է որևէ մեկը հավատալ թուրքական պետության պարկեշտությանը կամ Էրդողանին։ Իհարկե սահմանների ճշգրտմամբ խաղաղություն չի հաստատվելու։

-Տպավորություն է, որ Արցախն ու Հայաստանը դարձել են առևտրի առարկա գերտերությունների՝ մասնավորապես Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում։ Ի՞նչ վերադասավորումներ եք կանխատեսում։

-Եթե մենք տեսնում ենք, թե ինչպիսի հայտարարություններ են կատարվում Ռուսաստանի և Թուրքիայի կողմից, տեսնում ենք, որ ՌԴ պաշտոնական դիրքորոշումը լռում է Շուշիի դեկլարացիայի վերաբերյալ, ապա հասկանում ենք, որ Հարավային Կովկասի նկատմամբ վերահսկողությունը լռակյաց փոխանցվում է Թուրքիային։ Եթե դա լռակյաց տեսքով չարվի, ապա Ռուսաստանում էլ ըմբոստություն տեղի կունենա։ Ես անընդհատ հետևում եմ ռուսական թե՛ փորձագիտական, թե՛ ռազմագիտական կենտրոնների դիրքրոշումներին և հասկանում եմ, որ բավականին մտահոգություն կա նաև այդ շրջանակներում։ Շուրջ 200 տարի Հարավային Կովկասի բանալիները եղել են Ռուսաստանի ձեռքում, բայց հիմա, հատկապես Շուշիի դեկլարացիայից հետո, արդեն Ռուսաստանում հասկանում են, որ Ռուսաստանը պաշտոնապես այդ բանալին փոխանցում է Թուրքիային։

-Ինչի՞ դիմաց։

-Չմոռանանք, որ Ռուսաստանի տնտեսական վիճակը շատ մտահոգիչ է։ Ռուսաստանն այդպես էլ մնաց հումք արտահանող պետություն այս 30 տարիների ընթացքում, ինչը խիստ վտանգավոր է Ռուսաստանի համար։ Եթե հաշվի առնենք, թե «Բրիթիշ պետրոլիումն» ինչ մասնաբաժին ունի ՌԴ-ի հումքային արդյունաբերության և արտահանման մեջ, ապա ամեն ինչ հասկանալի կդառնա։ Կա նաև թուրքական ազդեցության խումբ հենց Կրեմլի վրա, որը ադրբեջանական հրեաներն են և որոնք նաև մեծ կապեր ունեն Թուրքիայի հետ։ Սա էլ իր հերթին է իր դերը խաղում։ Թե ինչի այս ամենը կհանգեցնի, սա մեզ պետք է մտահոգի։ Մեր փորձագետներն ասում են, որ մեզ անհրաժեշտ է ունենալ շուրջ 200 հազար աշխարհազոր։ Վաղ թե ուշ Ռուսաստան-Թուրքիա բախումը տեղի ունենալու է, ինչքան էլ որ հիմա պայմանավորվում են, կիսում են մեր տարածքը, բայց բախումն անխուսափելի է։

-«Զանգեզուրի միջանցք» ձևակերպման շուրջ թնջուկը խորանում է։ Ո՞րն է Թուրքիայի և Ադրբեջանի վերջնանպատակը։

-Նախիջևանի կողմից, երբ Խորհրդային միություն էր, Թուրքիան Նախիջևանի հետ ուներ սահման, բայց չուներ կապ։ 1990-ականներին, երբ Խորհրդային միությունն անկում ապրեց, առաջին կապը Թուրքիան հաստատեց Արաքսի վրայով Ադրբեջանի հետ և դա կոչեց «կարոտի կամուրջ»։ Մյուս կապն իրենք պլանավորել են դեռ 90-ականներից․ դա Նախիջևանից Սյունիքով դեպի Ադրբեջան կապն է։ Այդպես իրենց պատկերացումներով միանալու են իրենց նախնյաց քոչվոր ցեղերին։ Սա մեկ-երկու տարվա ծրագիր չէ, սա վաղուցվա ծրագիր է։ Եթե հիշում եք,  մի քանի օր առաջ Էրդողանը զավթված Հյուսիսայի Կիպրոսում հայտարարեց, որ կա 3 թուրքական պետություն՝ Ադրբեջանը, Թուրքիան և Կիպրոսը։ Հիմա նրանք հետևողականորեն իրականցնում են իրենց միավորման ծրագիրը։

-Ի՞նչ է պետք անել։ Ինչպե՞ս պետք է կանխել Հայաստանի, ինչպես Դուք եք նշում, լուծարման, ես կասեի՝ թրքացման գործընթացը։

-Պետք են նոր քաղաքական ձևաչափեր ու խմբեր։ Մենք ոչինչ չունենք։ Ես հրաշքների հավատում եմ։ Պետք է հրաշք տեղի ունենա, այլ կերպ, հասկանում ենք, որ ոչինչ տեղի չի ունենա։ Ինչ վերաբերում է այս իշխանությանը, ապա նրանց դեմ պետք է պայքարել՝ ինչպես թշնամու դեմ։ Մենք չունենք իշխանություն, մենք ունենք թշնամու կողմից զավթված պետություն։ Եթե երկիրդ զավթել են թուրքերը, դու պետք է ապստամբես ու ազատագրես։ Անցած շաբաթ-կիրակի Սյունիքում էի։ Սյունեցիները չեն պատրաստվում արտագաղթել։ Թեպետ Գարեգին Նժդեհը Սյունեցի չէր, նա կարողացավ հրաշք գործել։ Հրաշք էլի լիելու է, չի կարող չլինել։ Մեր ազգի լավագույն հատվածը 44-օրյա պատերազմում գործել է։ Այս պահին ընտրություններով շեղեցին, բողոքներով շեղեցին, գործնական քայլեր չարվեցին, բայց դա չի կարող հավերժ տեղի ունենալ։ Դա տեղի կունենա ինքնաբուխ ու անսպասելի, որպեսզի ոչ ոք չհասցնի այդ շարժումը պառակտել, վերահսկել ու քանդել։

-Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ այս իրավիճակը կարո՞ղ է շտկվել, թե՞ արդեն գործընթացներն այնքան են խորացել, որ դուրս են եկել վերահսկոությունից։

-Մենք հիմա ապրում ենք հետխորհրդային տարածքի քանդման շրջանը։ Միայն Հարավայի կովկասում չէ այս գործընթացը։ Ուկրաինա, Սևծովյան տարածաշրջան, Կովկաս, Միջին Ասիա։ Մի քանի տեղերից է փլուզումը տեղի ունենում։ Մենք կարողացանք ապրել Խորհրդային միության անկումը, սկզբից շատ դժվար և պարտություններ էինք կրում, բայց կարողացանք վերակազմակերպվել, չնայած հսկայածավալ արտագաղթին, դժվարություններին, վերադասավորվեցինք, վերազինվեցինք, ստեղծեցինք բանակ, պետական ինստիտուտներ։ Հիմա նորից պետք է դա անենք։ Իսկ Նիկոլ Փաշինյանին պատրաստել էին այսօրվա համար։ Միգուցե շատերին էին պատրաստել, բայց մնացածը քաստինգը չեն անցել։

2018 թվականի հունվարի 30-ին Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին Հռոմում էին։ Հիշում եք, Իտալիայի ոստիկանությունը մտավ, որ Նիկոլին հյուրանոցում ձերբակալի։ Նիկոլը հայտարարեց, թե իբրև դա կապված է 2008-ին իր նկատմամբ հետախուզում հայտարարելու հետ։ Սակայն այստեղի կարևոր հանգամանք կա․ Ինտերպոլը 2008-ին Նիկոլի նկատմամբ հետախուզում չի հայտարարել։ ՀՀ իշխանությունները դիմել են, բայց մերժում են ստացել, քանի որ այն կրել է քաղաքական ենթատեքստ։ Այսինքն Նիկոլը ստում է։ Հիմա հարց է առաջանում․ ինչու՞ էին ուզում ձերբակալել Նիկոլ-Աննա զույգին, և ո՞վ նրանց ազատեց։

 

Զարուհի Փոստանջյան հարցազրույց 44-օրյա պատերազմ սահմանային լարվածություն Գեղարքունիքի մարզ

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին