f

Անկախ

Հոգեբանը՝ տան խառնաշփոթի և հուզական կայունության կապի մասին


Բնակարանում մշտական ​​խառնաշփոթը երբեմն կարող է անհանգստություն, ինքնագնահատականի նվազում և հուզական այլ տատանումներ առաջացնել այնտեղ ապրող անձի մոտ: Այդ մասին պատմել է ճանաչողական-վարքային հոգեթերապիայի ասոցիացիայի անդամ Նադեժդա Դվոսկինան։ Գրում է Gazeta.ru-ն։

Նրա խոսքերով, տանը տիրող   խառնաշփոթը հաճախ կապված է սթրեսի, անձնական կյանքի անհաջողությունների և սեփական անձի նկատմամբ ընդհանուր և  շրջապատում   տեղի  ունեցող  իրադարձություններից  դժգոհության հետ։  Այս ամենը երկարաժամկետ հեռանկարում կարող է առաջացնել անհանգստություն, անօգնականության, անօգուտության կամ մեղքի զգացում:

«Նման խանգարումները կարող են ի հայտ գալ, երբ մարդն ունի ներքին վերաբերմունք, թե ինչպիսին պետք է լինի  ինքը, որպեսզի իրեն լավ, ճիշտ մարդ համարի, ինչպես նաև որպեսզի ուրիշների հարգանքն ու սերը ստանա: Այս սկզբունքները կարող են արտահայտվել այնպիսի գաղափարներում, ինչպիսիք են «լավ տնային տնտեսուհու խոհանոցը միշտ փայլում է» կամ «չի կարելի նման խոզանոցում  ապրել», - նշել է  հոգեբանը:

Եթե ​​նման բան պատահի ձեզ հետ, և դուք խառնաշփոթի պատճառով  հակված  լինեք մեղքի և ամոթի զգացումի, տանջեք ձեզ  այն փաստով, որ չեք կարող գլուխ հանել, ապա պետք է կապ  հաստատեք  հոգեբանի կամ հոգեթերապևտի հետ, խորհուրդ է տալիս Դվոսկինան: Հակառակ դեպքում, դուք կարող եք խորացնել խնդիրը `փորձելով ինքնուրույն  լուծում գտնել կամ ընդհանրապես չփնտրել այն:

Մասնագետը խորհուրդ  է տալիս  չհետաձգել  տունը կարգի բերելը  և խառնաշփոթը  հաղթահարել «մանր   գործերով». Չի կարելի  ամբողջ հանգստյան օրերը   տունը մաքրելով  անցկացնել, այլ  հարկավոր  է  փոքր -ինչ մաքրել  տան տարբեր հատվածները: Նման  կերպ  ավելի քիչ  կհոգնեք, կդադարեք տառապել  ամբողջ  տունը  միանգամից  մաքրելու մտքից։ 

Ավելի վաղ ռուսները իրենց աշխատավայրում  սթրեսի հիմնական  պատճառ  վերադասի վերաբերմունքն  էին  անվանել էին:

Աշխարհում հոգեբան տան խառնաշփոթ հուզական կայունություն կապ

Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է
Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ամբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հիշենք, որ սկզբից պետք է սկսենք. Տարոն Սիմոնյան
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում
Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (վիդեո)
Ավելին
Ավելին