f

Անկախ

Սահմանին կրակում են, իսկ զուգահեռ իրականությունում ԱԺ-ն հայհոյանքն է քրեականացնում


Հանրային ծառայողին, այն է՝ պաշտոնյաներին հայհոյելու  համար քրեական օրենսգիրքը կարող է նախատեսել պատիժ՝ տուգանքից մինչև կալանավորում։ Սահմանային լարվածության, Գեղարքունիքում և Երասխում հնչող կրակոցների, սահմանային ներթափանցման փորձերի պայմաններում ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել։ Օրակարգում, սակայն, ոչ թե երկրի անվտանգությունը և սահմանային իրավիճակն էր, այլ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որը նախաձեռնել են  իմքայլական մի խումբ պատգամավորներ։ Նախագիծը, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն անձին ծանր վիրավորանք հասցնելու պարագայում, ընդունվել է առաջին ընթերցմամբ։

Ըստ այդմ՝ անձին ծանր վիրավորանք հասցնելու՝  հայհոյելու  կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար նախատեսվում է տուգանք 100-500 հազար դրամի չափով։

Ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը կամ հանրային գործունեությամբ պայմանավորված վիրավորելը պատժվում է տուգանքով 500 հազարից մինչև 1 մլն դրամի չափով։

Այս արարքը նույն անձի նկատմամբ պարբերաբար կատարելը  պատժվում է տուգանքով 1-3 մլն դրամի չափով կամ կալանքով 1-3 ամիս ժամկետով։

Նախագծի հեղինակները վստահեցնում են, որ իրավակարգավորումները ոչ միայն ուղղված չեն խոսքի ազատության սահմանափակմանը, այլ հակառակը՝ «մեծապես կարող են նպաստել խոսքի ազատության իրավունքի պատշաճ իրականացմանը»։

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, սակայն, հակառակ կարծիքին է։ Նրա համոզմամբ՝ նախագիծը խոսքի ազատության հանդեպ ոտնձգություն է և տոտալիտար պետությանը բնորոշ դրսևորում։

«Սա ծառայելու է զուտ իշխանավորի դիրքը կամ կարգավիճակն  ուժեղացնելուն։ Այսինքն փոխարենը պաշտպանեն մեր սահմանները և սահմանամերձ գյուղերի բնակիչներին,  իրենք պաշտպանում են իրենց»,- «Անկախի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը։

Նա շեշտում է՝ գործող իշխանություններն ուզում են իրենց իշխանությունը դարձնել անսասան, որպեսզի ոչ միայն անեն այն, ինչ ուզում են, այլ նաև քաղաքացիները չկարողանան արտահայտվել դրա վերաբերյալ։

Իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հիշեցնում է, որ միջազգային կազմակերպությունների տևական ջանքերի արդյունքում է, որ 2002-ին զրպարտությունն ու վիրավորանքն ապաքրեականացվեցին․ ՀՀ-ն ԵԽ անդամ էր դարձել և եվրոպական չափանիշների պահանջն էր այդպիսին։

« 2002-ին ապաքրեականացվեցին այդ արարքները,  և դա համարվեց մեծ հաջողություն Հայաստանի ժողովրդավարացման գործում։ Փաստորեն այսօր այդ ամեն ինչը ջնջվում է, և օրենքներն ավելի խիստ են դառնում, քան մինչև  2002 թվականն էր»,- ասում է Իշխանյանը՝ հավելելով, որ  ստացվում է՝ ԵԽ անդամ Հայաստանը հետ է կանգնում իր պարտավորություններից։

Իշխանյանը վստահ է՝ օրինագծի նպատակը իշխանությունների քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելն է։ «Սա մարդկանց լռեցնելու հերթական մահակն է։ Իսկ եթե որևէ մեկը չլռի, քրեական հետապնդում կիրականացնեն»,- ասում է նա։

Իշխանյանն ասում է, որ ցանկության դեպքում իշխանություններն անգամ քննադատությունը կարող են ընկալել որպես վիրավորանք և հայհոյանք և քրեական գործ հարուցել։

« Սա մահակ է լինելու ցանկացած ընդդիմախոսի գլխին, մանավանդ որ դատարաններն արդեն իրենցով են արել։ Նույնիսկ քննդատարությունը կարող են դիտարկել որպես հայհոյանք, Հայաստանն  իրավական պետություն չէ, քննչական մարմինները ենթարկվում են մեկ մարդու և այդ  մեկ մարդու ցուցումով են գործում»,- ասում է Իշխանյանը՝ վստահություն հայտնելով, որ օրենքն ընտրովի է գործելու։

«Եթե մերձիշխանական գործիչները այլ գործիչների նկատմամբ բացահայտ հայհոյանք, անգամ սեռական հայհոյանք կիրառեն, ապա հատուկ քննչական մարմինն  ամենայն հավանականությամբ գործ կհարուցի, իսկ որոշ ժամանակ անց կկարճի։ Սա մեր իրականությունն է»,- ասում է նա։

 

հայհոյանք քրեական հետապնդում խմբագրի ընտրանի

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին