f

Անկախ

Ավազակություն եւ սպանություն Քաջարանում. 4-րդ հարկում բռնել են, կապկպել, իջեցրել շենքի նկուղ․ ՔԿ-ն մանրամասնում է


ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Քաջարան քաղաքի 58-ամյա բնակչի՝ ավազակությամբ զուգորդված սպանության և առանձնապես խոշոր չափերի ոսկյա զարդեր հափշտակելու դեպքի հանգամանքները:

ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. փետրվարի 17-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած 3 անձինք, իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, մուտք են գործել Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի շենքերից մեկը և դարանակալել նկուղային հարկում: Հաջորդ օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում, շենքի բակում 58-ամյա տղամարդու անցուդարձը հսկող՝ քննությամբ դեռևս չպարզված հանցակցից տեղեկություն ստանալով այն մասին, որ 58-ամյա տղամարդը պատրաստվում է խանութից վերադառնալ բնակարան, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք դուրս են եկել թաքստոցից ու չորրորդ հարկի հարթակում բռնել են Քաջարանի բնակչին: Սեղմելով նրա պարանոցը՝ կպչուն ժապավենով կապել են ձեռքերն ու ոտքերը, պարանոցից բռնելով և բերանը փակելով՝ նրան իջեցրել են շենքի նկուղ, որտեղ պահանջել են հայտնել բնակարանում պահվող ոսկյա զարդերի և գումարների տեղը: Ստանալով բացասական պատասխան՝ տղամարդիկ կպչուն ժապավենով կապել են նաև նրա բերանը, որից հետո, վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով, բութ առարկաներով հարվածներ են հասցրել նրա գլխի և դեմքի շրջաններին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որի հետևանքով 58-ամյա տղամարդը մահացել է:

Այնուհետև, տուժողի գրպանից հանելով բանալիների կապոցը՝ նրանցից մեկը մնացել է նկուղում, իսկ մյուս երկուսը, բարձրանալով չորրորդ հարկ, բացել են դռան փականը և մուտք գործել բնակարան, որտեղից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 4.972.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության տարբեր ոսկյա զարդեր, բիժուտերիա: Բնակարանի շքամուտքում նկատելով տուժողի որդուն՝ տղամարդիկ անակնկալի են եկել և դիմել փախուստի, որի ընթացքում նրանցից մեկի բջջային հեռախոսն ընկել է գրպանից և մնացել դեպքի վայրում: 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած երեք տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ՝ ուղարկվել դատախազին:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել նշված երեք տղամարդկանց հանցագործության կատարմանն օժանդակություն ցուցաբերած երկու անհայտ անձանց նկատմամբ քրեական գործի նյութերն անջատելու և վարույթ ընդունելու մասին: 

ՀՀ Քննչական կոմիտե

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին