f

Անկախ

Ջերմաչափում է իրականացվել Արցախի Հանրապետություն մուտք գործող բոլոր անձանց շրջանում


Մարտի 14-ի՝ ժամը 22։00-ից Աղավնո, Խարխափուտ, Խնձորեսկ ու Կովսական անցակետերում ջերմաչափում է իրականացվել Արցախի Հանրապետություն մուտք գործող բոլոր անձանց շրջանում, որտեղ հետագայում տեղադրվել են բժշկասանիտարական հսկիչ կետեր՝ նախապես սահմանված հերթապահությամբ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Փետրվարի 26-ից Արցախի առողջապահության նախարարության կողմից Հայաստան-Արցախ անցակետերում ջերմաչափման գործընթացը սկսվել է Աղավնո անցակետից (Սյունիքի կողմից):

 Մարտի 14-ի՝ ժամը 22։00-ից Աղավնո, Խարխափուտ, Խնձորեսկ ու Կովսական անցակետերում ջերմաչափում է իրականացվել Արցախի Հանրապետություն մուտք գործող բոլոր անձանց շրջանում, որտեղ հետագայում տեղադրվել են բժշկասանիտարական հսկիչ կետեր՝ նախապես սահմանված հերթապահությամբ:

Բոլոր շրջանային բուժմիավորումներում նախատեսված են համապատասխան սենյակներ, անհրաժեշտության դեպքում կասկածվող անձանց մեկուսացնելու կամ կորոնավիրուսի վարակով հաստատված անձանց բուժումը կազմակերպելու համար։

Հաստատվել է ԱՀ առողջապահության նախարարության, ԱՀ ոստիկանության և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջև կնքված համատեղ հրամանը, որում սահմանվել են քաղաքացիների հետ բացատրական աշխատանքները համահունչ տանելու ուղղությամբ սահմանային հսկիչ կետերի կողմից իրականացվող միջոցառումները։

Հսկիչ կետերի համար մշակվել են մեթոդական ցուցումներ և անհատական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձև։

Բժշկասանիտարական հսկիչ կետերը հագեցած են անհրաժեշտ բոլոր միջոցներով՝ հանրապետության տարածք մուտք գործող բոլոր քաղաքացիների ջերմաչափումը իրականացնելու համա ։

Մարտի 18-ից մինչ մարտի 20-ը ներառյալ, բժշկասանիտարական հսկիչ կետում բուժանձնակազմի կողմից ջերմաչափվել են շուրջ 5000 քաղաքացի: 25 անձի մոտ արձանագրվել է 37˚C-ից բարձր ջերմություն:

Գնահատելով իրավիճակի լրջությունը, հակահամաճարակային ծառայության կողմից բժշկասանիտարական հսկիչ կետերում պարբերաբար հսկողություն է իրականցվում, ընդ որում՝ Շահումյանի շրջանի Նոր Խարխափուտի և Քաշաթաղի շրջանի Աղավնոյի բժշկասանիտարական հսկիչ կետեր են գործուղվել նախարարության պատասխանատուներ, ովքեր տեղում մեթոդական ցուցումներ են տվել բուժանձնակազմին,համաձայն որի՝

 Արցախի Հանրապետության քաղաքացին՝ունի ջերմություն, սակայն չի ունեցել կոնտակտ կասկածելի վարակակրի հետ՝ ուղարկվում է տնային մեկուսացման և իրականացվում է հսկողություն՝ բնակության վայրի պատասխանատու բուժանձնակազմի կողմից ամենօրյա զանգերի, անհրաժեշտության դեպքում նաև այցերի միջոցով (այսուհետ՝ բժշկական հսկողություն),չունի ջերմություն, սակայն ունեցել է կոնտակտ կասկածելի վարակակրի հետ՝ նույնպես ուղարկվում է տնային մեկուսացման և իրականացվում է բժշկական հսկողություն,ունի ջերմություն և ունեցել է կոնտակտ կասկածելի վարակակրի հետ՝ ուղարկվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության նախատեսած մեկուսարան:

Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ունի ջերմություն՝ տրամադրվում է դիմակ, ձեռնոց, ուղարկվում է տնային մեկուսացման՝ ըստ բնակության վայրի, և Արցախի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում իրականացվում է բժշկական հսկողություն,չունի ջերմություն՝ անհրաժեշտության դեպքում տրամադրվում է դիմակ, ձեռնոց, լրացվում է անհատական տվյալների տեղեկանքը և Արցախի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում իրականացվում է բժշկական հսկողություն»:

նոր կորոնավիրուս Արցախ Ջերմաչափում

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին