f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Շաբաթվա սկզբին Հայաստանում COVID 19 կորոնավիրուսով 30 վարակված կար Հայաստանում, շաբաթվա վերջին՝ 190, 2 ապաքինված և 11 թոքաբորբ: Վարակվածների մեծ մասը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի և այսպես կոչված «արտադրամասի» հետ: Վերջինիս անունը պաշտոնական տվյալներում չէր նշվում: Ոչ պաշտոնական տեղեկություններից հայտնի դարձավ, որ տվյալ արտադրամասը պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանին, արտադրամասի աշխատողներին վարակել էր Իտալիայից ժամանած մասնագետը:  

Չորեքշաբթի Նիկոլ Փաշինյանը «Շանթ» հեռուստատեսության «Հեռանկար» ծրագրին պատմեց, թե ինչպես է Շենգավիթում գործող արտադրամաս ներխուժել կորոնավիրուսը: Իտալացի հրահանգիչը ժամանել է, առողջապահության նախարարության հսկողության տակ է եղել,  բայց ջերմիջեցնող դեղերով թաքցրել է իր իրական վիճակը, 1-2 օր անցկացրել է արտադրամասում, ապա հեռացել է Հայաստանից: Այդպես էլ անհայտ մնաց, թե ինչպես կարող է մարդը վերահսկողության տակ լինել, եթե կարողանում է թաքցնել իր վիճակը:

Մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվեց: Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների համակարգող պարետ նշանակվեց առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նրա հրամանով արգելվեց 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստան: Սահմանվեց նաև, որ արտասահմանից վերադարձող մեր բոլոր քաղաքացիները պետք է ինքնամեկուսացվեն 14-օրյա ժամկետով: Ամբողջ երկրում արգելվեցին հանրային միջոցառումները, հավաքները և գործադուլները, կրոնական, ծիսական, մարզական, մշակութային, կրթական միջոցառումները, համերգները, ցուցահանդեսները, թատերական ներկայացումները: Նաև տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ ծննդյան, հարսանյաց կամ նշանադրության,թաղման միջոցառումները:  

Մարտի 22-ից էլ  արգելվեցին տնտեսական գործունեության որոշ տեսակներ. առևտրի կենտրոնները (բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի), բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեությունը, կինոֆիլմերի ցուցադրումը, խաղատները, բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակները:

Մարտի 18-ը Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը հայտարարեց համազգային աղոթքի օր: Ժամը 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթքը  հեռարձակվեց ուղիղ եթերով:  

Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական ուշագրավ գրառում թողեց ֆեյսբուքում. «Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ, Մենք էսպես թափանցիկ, բաց, կորոնավիրուսի մեր բոլոր դեպքերը հայտարարում ենք մեկ ժամվա ընթացքում: Բայց մենք վստա՞հ ենք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց թվերը ճշգրիտ են ասում: Սա էն դեպքն է, երբ մեր թափանցիկությունը կարող է աշխատել մեր դեմ: Եվ աշխարհը մեզ կարող է ընկալել որպես կորոնավիրուսային վտանգ, չնայած իրականում մենք ամենաանվտանգն ենք՝ փաստացի»:

Փաստորեն այսպես  թեթև ու սահուն կասկածի տակ դրվեց ուրիշ երկրների տվյալների արժանահավատությունը, իսկ մեր երկրի սրընթաց աճող թվերը համարվեցին անվտանգ, ընդամենը մեր ազնվության ու թափանցիկության դրսևորում:  

Երեքշաբթի Սահմանադրական դատարանում քննարկվում էր ՀՀ նախագահի կողմից ներկայացված մի շարք օրենքների  որոշ հոդվածների համապատասխանության հարցը Սահմանադրությանը: Նիստի ժամանակ դատավոր  Ֆելիքս Թոխյանը հարց տվեց Ազգային ժողովի ներկայացուցչին. «ԲԴԽ անդամներին չեք նշանակում, Վերաքննիչ պալատի անդամին չեք նշանակում. երկիրն ի՞նչ է անելու, եթե դուք ձեր գործը չեք անում»:  

Իսկ երկրորդ նախագահի գործով դատական նիստը չկայացավ, հայտարարվեց, որ նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն առողջական խնդիրներ ունի: Այդ նիստում նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը իրենց անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը  փոխարինելու միջնորդություն էին ներկայացնելու դատարանին։  

Հինգշաբթի  ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվեց ԱԱԾ տնօրեն,  ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն էլ՝  ոստիկանապետ։  

Նույն օրը Երևանի ավագանու նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, անդրադառնալով քաղաքապետարանի թերի աշխատանքներին, բավական դիպուկ և պատկերավոր նկարագրեց իրավիճակը. «Խոստանում ենք, որ կանաչապատելու ենք, չենք անում, խոստանում ենք, որ ոռոգման ցանց ենք փոխելու, չենք անում, խոստանում ենք՝ տուրիզմն ենք զարգացնելու, չենք անում, այս գումարը կուտակվում է, հետո խոստանում ենք 500 վերելակ ենք փոխելու»...  

Իսկ հաջորդ օրը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարեց, որ պետական կառավարման փորձ ու գիտելիք ունեցող կուսակցականներն ու մասնագետները վերլուծում և առաջարկներ են մշակում ստեղծված իրավիճակում պետական պաշտպանության և այլ ոլորտների համար:

Կառավարությունը, որպես հակաճգնաժամային միջոց, 150 միլիարդ դրամի չափով աջակցություն հատկացրեց, սակայն  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ այսօր չպետք է սահամանփակվենք զուտ հակաճգնաժամային միջոցառումներով։ 

Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն էլ հայտարարեց, որ Կենտրոնական բանկն այսօր ունի բավականին բարձր միջազգային պահուստներ և բազմաշերտ գործիքակազմ, որ կարողանա ապահովել արտարժութային շուկան հնարավոր ցնցումներից: Եվ հիշեցրեց, որ գլխավոր դրամատունը 2014-ին շատ հաջող դուրս եկավ շատ ավելի վատ վիճակից:

Հայտնի դարձավ նաև, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցների: «Առաքելություն Հայաստան» և «Գերմանական Կարմիր խաչ» ընկերությունները սկսեցին տարեցներին անհրաժեշտ սնունդով ապահովելու ծրագիրը:  

 

Հասարակություն անցնող շաբաթ

Այլ հոդվածներ հեղինակից

Հրազդանի կիրճում՝ Դավիթաշենի կամրջի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է գետը
Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանական զոհված զինվորների դիակների թիվը միայն մի հատվածում 1000-ից ավելի է. Սիմոնյան
ՌԴ-ն ունի մանդատ, որ եթե հիմա միջամտի պատերազմին, որեւէ մեկը չի դատապարտելու դա. Մարուքյան
Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրն աշխատում է ողջ ծավալով եւ 24-ժամյա ռեժիմով. ՀՀ ԲՏԱ նախարարություն
Ծանր դեպքերն ավելի պակաս են, քան առաջին ալիքի դեպքում․ Նարեկ Զեյնալյանը՝ կորոնավիրուսի մասին
Բանկերն իրենք են ընտրելու՝ ում վարկերը ներեն, ում` ոչ. Սուրեն Պարսյան
Մանվել Գրիգորյանը ռեանոմոբիլով շտապ տեղափոխվել է Հայաստանի ԲԿ-ներից մեկի վերակենդանացման բաժանմունք. պաշտպան
Իրանն օդային պաշտպանության լայնածավալ զորավարժություններ է սկսել
Դիվանագիտական դաշտում նկատելի են կրակի դադարեցման կամ հումանիտար դադարի հասնելուն միտված գործընթացներ. Թևան Պողոսյան
Քանի դեռ հումանիտար հրադադարը չի կայացել, չեմ կարծում, որ Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի ունենա. Մարուքյան
Արցախում այս պահին կարիք կա մասնագետ կամավորների` հիմնականում համեմատաբար անվտանգ հատվածներում աշխատելու համար
Աննա Հակոբյանը նամակներ է ուղարկել Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի ու այլ երկրների առաջին տիկիններին
Եկել է ժամանակը, որ Արցախը վերականգնի իր կորցրած սուբյեկտայինությունը և նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը. Ղազինյան
Արցախյան պատերազմը ցույց տվեց Էրդողանի իրական դեմքը. Ռուսաստանի համար ժամանակն է վերանայել հարաբերությունները Թուրքիայի հետ․ realtribune.ru
Ռուսաստանն ունի պոզիտիվ պարտականություն՝ պարտադրելու հրադադարի պայմանավորվածության իրագործումը. Մարուքյան
ՌԴ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Մոսկվայում հանդիպելու ցանկությունը
Երեք շաբաթում մեր հայրենակիցները աշխարհի 60 երկրներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4.5 միլիոն դոլար են նվիրաբերել․ ՊՆ մամուլի խոսնակ
Թուրքիան С-400 համակարգերը կարող է տեղակայել հայկական կամ սիրիական սահմաններին. Al Monitor
«Ի՞նչ հարցերից եք վախենում, պարո՛ն նախագահ»»․ գերմանական BILD-ի գլխավոր խմբագիրը հայտնել է, որ Ալիևը հրաժարվել է ԼՂ թեմայով հարցազրույցից
Հոկտեմբերի 20-ից 21-ը բացահայտվել է հանցագործության 18 դեպք
ԱԻՆ-ի աշխատակիցներն ավելի քան 52.000.000 ՀՀ դրամ են փոխանցել համահայկական հիմնադրամին
«Դեսպանն ասաց՝ Արցախի անկախության հարցը ևս քննարկում ենք». ակցիայի մասնակիցը՝ Գերմանիայի դեսպանի հետ հանդիպումից հետո
Հիմա ինչպես ուզում են, թող վարվեն. Խաժակյանը՝ 49 մլն դրամով Երևանում կայանատեղի կառուցելու մասին
«ԼՂ-ում իրական բանակցությունների և կայունության համար ճանապարհ կարող է հարթել ԵԱԿՀ ՄԽ համանախագահ երկրների կողմից այդ տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելը»․ The Washington Post
Ավելին
Ավելին