ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությանը 2020 թ.-ին ռեցեսիա է սպասում, ինչպես համաշխարհային ֆինանսական ճգնաժամի դեպքում էր: Գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքերով՝ համաշխարհային էկոնոմիկայում ռեցեսիա կսկսվի, որը նման է «գլոբալ ֆինանսական ճգնաժամի ընթացքին կամ ավելի վատ»:
«Սակայն մենք 2021 թ․ մենք վերականգնում ենք ակնկալում», - ասել է Գեորգիևան:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: