f

Անկախ

Ծաղկաբերդ․ թռիչքային զարգացման սկզբնակետին հասած գյուղը, որ մնաց թշնամուն-մաս 2


Արցախի Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի բնակեցման, շենացման և կորստի  պատմությունն «Անկախի» հետ զրույցում ներկայացրել է գյուղի առաջին բնակիչներից Ազատ Եղոյանը։ Նա 1997-2019թթ․ եղել է Ծաղկաբերդի գյուղապետը։ Նյութի առաջին մասը կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։

Քաշաթաղը հայրենիք էր

Մենք երբեք չէինք պատկերացնի, որ մի օր այդ տարածքները կտանք կամ թշնամին կգա, կգրավի։ Անհնար էր նման բան պատկերացնել։  Մեր 220 բնակչից մեկն էլ չէր հավատա նման բանի։

Բայց հիմա հետահայաց նայելուց հասկանալի է, որ իշխանությունները միշտ զգուշավոր են եղել։  1991-ին ՀՀ-ում օրենքով   հողի սեփականաշնորհում արեցին։ 2002-ին ԼՂ-ում արեցին, բայց միայն Մարտունու, Հադրութի, Մարտակերտի տարածքներում։ Ազատագրված տարածքներում ասացին, որ հետո կանեն, բայց այդպես էլ չարեցին։  Դա գալիս էր դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի  օրոք  սկիզբ առած մոտեցումից, որ պատրաստ ենք խաղաղության դիմաց 5 կամ 7 շրջան տալ։  Դրա համար մեր տարածքներում ոչ սեփականաշնորհում էին անում, ոչ մեծ ներդրումներ։ Օրինակ՝ 26-27 տարվա ընթացքում մեկ մետր ասֆալտ չի արվել հարավային թևի ուղղությամբ։ Մենք ճանապարհների բացակայության պայմաններում մեծ ծախսեր ենք արել հարևան բնակավայրեր կամ հիվանդանոց հասնելու համար։ Հիմա Ադրբեջանը 6 ամսվա մեջ բոլոր ճանապարհներն ասֆալտապատել է։  Ստացվում է՝ մենք դա կարող էինք անել 6 տարում, բայց չի արվել։

Միշտ ասել ենք՝ ով ուզում է խաղաղություն, պետք է պատրաստ լինի պատերազմի։ Բայց միայն ասել ենք, ոչինչ չենք արել

Քաշաթաղի բնակիչներս բոլոր պատերազմներով էլ անցել ենք։ Շրջանն ուներ 7-8 հազար բնակիչ, 2016-ին, ունենալով 5-6 հարյուր իրական զինապարտ,  հազար մարդ դիրքեր գնաց՝ սահման պահելու։ Անգամ հաշմանդամ մարդիկ էին գնացել, քանի որ մեր հայրենիքն էր, պետք է պաշտանեինք։ 2014-ին էլ ենք գնացել, մեկ ամսով մնացել։

2000-ից հետո ամեն տարի  գյուղի երիտասարդները տարեկան մի քանի անգամ  հավաքների են մասնակցել։ Բայց այդ հավաքներն արդյունավետ չեն եղել, քանի որ ճիշտ  չեն կազմակերպվել։ Գնում էինք առաջնագիծ, գրանցվում և հետ գալիս։ Դրանում  օգուտը չկար։ Եթե մարդը մոռացել էր զենք կիրառելը, այդ հավաքները չէին նպաստում, որ վերհիշեր։ Վերջին տարիներին  արդեն  7 օրով էին  տանում էին։

2020-ի պատերազմից առաջ պետությունն ուներ որոշակի  ինֆորմացիա, և որոշ նախապատրաստական աշխատանքներ մենք զգացինք սեպտեմբերի 23-ին։ Մեզ ասացին, որ հոկտեմբերին մի քանի օրով զինահավաքներ են նախատեսում, գյուղի առաջին 13 հոգին պետք է ներկայանա զինկոմիսարիատ։  Հետո, երբ պատերազմը սկսվեց, առավոտյան 9-10-ին  համայնքի ղեկավարին զգուշացրեցին, որ այդ նույն ցուցակով տղաներին հավաքի և ուղարկի առաջնագիծ։

Մենք գյուղում ունեցանք 2 զոհ, 7 վիրավոր, որը մեր փոքր գյուղի համար շատ մեծ թիվ է։

Միշտ ասել ենք՝ ով ուզում է խաղաղություն, պետք է պատրաստ լինի պատերազմի։ Բայց միայն ասել ենք, ոչինչ չենք արել։ Երկրորդ պաշտպանական գիծ  գոյություն չի ունեցել։ Մեր գյուղի  տղաները, մինչև հասել են առաջնագիծ, 2 կմ նահանջած է եղել զորքը։ Ու մի շաբաթ 20 սմ խորությամբ խրամատի մեջ են մարտ մղել Ջաբրայիլում, մինչդեռ առանց ծախսի, այս 20-30 տարիների ընթացքում բահով կարելի էր այդ խրամատները փորել։

Գյուղի գրավումը

Մեր գյուղում բնակիչները տեղում են եղել մինչև հոկտեմբերի 18-ը, իսկ 19-ի առավոտյան թուրքերը մտել են գյուղ։ 19-ի առավոտյան էլ են մի քանի հոգի գյուղում եղել։

Մինչև ամսի 18-ը չէինք սպասում, որ թշնամին կարող է մեր գյուղ հասնել։ Իսկ ամսի 18-ին հանկարծ տեսանք, որ մեր զորքը մեզնից առաջ փախած գնում է, չհասկացանք, թե ինչ է կատարվում։ Մենք գիտեինք, որ առաջնագիծը մեզանից 70 կմ այն կողմ է  գտնվում ու չէինք հասկանում, թե ինչու է զորքն այդքան արագ նահանջում․  ոտքով էին նահանջում, քանի որ անօդաչուները խփում էին։ Չկազմակերպված անկազմակերպություն էր։

Մինչ այդ կանանց ու երեխաներին տեղափոխել էինք Գորիս կամ այլ տեղեր, քանի որ մեր գյուղում սմերչի մի քանի սնարյադ էր ընկել։ Ամսի 18-ի առավոտյան մեր աղբյուրներից տեղեկացանք, որ մեր դիրքերը գտնվում են Խուդաֆերինի ջրամբարից այն կողմ։  Իրենք 20 օրում եկել էին 20 կմ, և  մենք չէինք պատկերացնում, որ  մնացած 70 կմ-ը կգան մեկ օրում։

Գյուղապետի մայրը երևանում մահացել էր, մենք Կոռնիձոր էինք գնացել՝ թաղման։  Թաղումից դուրս եկանք, տեսնենք մարդիկ խառնվել են իրար, թե թուրքրեը Իշխանաձորը անցել են, բարձրանում են վերև։ Տղաները գիշերով տակի գյուղի կամուրջը և շրջանցիկ ճանապարն ականապատել էին։ Թշնամին, մինչև ճանապարհն ականազերծեց, հոկտեմբերի 19-ի առավոտյան նոր միայն մտավ մեր գյուղ։ Մեր գյուղի վերջին տան մոտ կանգնեցին մինչև նոյեմբերի 9-ի պայմանագրի ստորագրումը։

Մարդիկ հազիվ հասցրել են իրենց փաստաթղթերը ու մի քանի շոր վերցնել։ Մենք, օրինակ, հարևաններով մեքենայով թաղում ենք գնացել ու էլ գյուղ չենք վերադարձել։

30 տարվա կյանք ենք թողել այնտեղ։ Մեր կորուստը փոխհատուցել հնարավոր չէ, քանի որ այն գնահատելի չէ։ Մարդու կյանքը, կորսված  տարիները հետ չես բերի։

Կորսված հայրենիքը հետ կբերենք, եթե․․․

Այսօրվա  իրավիճակով, այսօրվա ղեկավարությամբ, հայ ժողովրդի ներկայիս վերաբերմունքով մեր երկրին  հնարավոր չէ հետ բերել կորսված տարածքները։

Մեր կրթական համակարգը, մեր դաստիարակությունը մինչև չփոխվեն, իսկ դրա համար սերնդափոխություն է պետք, չենք հաջողի։ Ես չեմ տեսնում, որ ներկա իշխանությունն այդ փոփոխությունների հիմքը դնի։  Եթե մեր երկրի զարգացման, երեխաների դաստիարակության, բնակչության աճի հիմքերը ճիշտ դրվեն, այդ հարցը մի 20-30 տարում կարող է լուծվել։

Վատն այն է, որ նյութապաշտությունն այնքան է մեծացել Հայաստանում, որ մարդիկ անգամ հայրենիքի կորուստը չեն գիտակցում։  Այս տարածաշրջանում գոյության միակ  տարբերակն այն է, որ հստակ գիտակցես՝ թշնամիդ ձայն հանեց, պիտի սպանես, քեզնից  սպանեց, իրենից 100-ը պիտի կորցնի։ Մարդասիրությունն այստեղ տեղ չունի։ Խաղաղություն կլինի միայն  Հայաստանի հաղթանակով , այլ տարբերակ չկա, կամ Հայաստանը կվերանա։

Վատն այն է, որ մենք կորցրեցինք մեր ապագայի հիմքերը,  ու հիմա էլ ուշքի չենք եկել,  շատ սխալներ ենք գործում։

Լուսանկարները՝ ԱՀ Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

Ծաղկաբերդ խմբագրի ընտրանի Արցախ Քաշաթաղ Ազատ Եղոյան կորսված հայրենիք

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին