f

Անկախ

Արամ Վարդանյանի փաստաբանի ներկայացրած հաղորդումը ուղարկվել է ոստիկանություն


Քրեական հեղինակություն համարվող «Վստրեչի Ապերի»՝ Արամ Վարդանյանի, տան խուզարկության ընթացքում կիրառված անհարկի ուժի, կատարված հափշտակությունների վերաբերյալ փաստաբանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն: Այս մասին հայտնում են Դատախազության Հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ 2020թ. մարտի 4-ի գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ ներխուժել են Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներ։

Կատարված գործողությունների արդյունքում բերման էին ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարեւանը: Ձերբակալվածները որոշ ժամանակ անց ազատ են արձակվել։

Նշենք, որ տան խուզարկությունը շարունակվում էր նաեւ հաջորդ օրը։ Վարդանյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանին եւ Լուսինե Սահակյանին քննիչները ներկայացրել էին տանը խուզարկությունն իրականացնելու դատարանի որոշումը։ Ըստ որոշման բովանդակության՝ նրանք Վարդանյանի տանը փնտրում էին զենք-զինամթերք, չգտնելով նմանատիպ իրեր, վերցրել են Վարդանյանի անձնական կյանքին վերաբերող տեսաերիզներ։

Նշենք, որ խուզարկությունից հետո Ոստիկանությունը հայտնել էր, որ Արամ Վարդանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել սպանության փորձի, կողոպուտ եւ առեւանգում կազմակերպելու համար: Նրան կալանավորելու որոշում է կայացվել։

Հայաստան Դատախազություն ՀՀ Ոստիկանություն

Այլ հոդվածներ հեղինակից

Աշխարհում ավելի քան 200 հազար մարդ  բուժվել է կորոնավիրուսից
Վերջին 10 տարում մեր ստեղծած ամենալուրջ բանը բանակն է. Սասուն Միքայելյանն ուղերձ է հղել Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ
Լուկաշենկոն վախենում է, որ կորոնավիրուսն օգտագործվում է որպես աշխարհն առանց պատերազմի բաժանելու փորձ
Ստանում եմ բազմաթիվ նամակներ, մեր այն քաղաքացիների կողմից, ովքեր չեն կարողանում վերադառնալ Հայաստան. Պատգամավորն ահազանգում է
Ավազակային հարձակում Սյունիքում. երկու անձի մեղադրանք է առաջադրվել
Վահագն Հարությունյանի կալանավորումը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկվել է
Արթուր Վանեցյանի փաստաբանների վերաքննիչ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով
Ծայրահեղ ծանր հիվանդներից մեկը երիտասարդ է, ատիպիկ թոքաբորբ է տանում. նախարար
Վարչապետի մոտ քննարկել են ներդրումային քաղաքականության խթանման հարցերը
ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացվել են «Զինուժ Մեդիայի» վերազինման աշխատանքները
Մենք պարտավոր ենք ապրել հանուն կյանքի...
Անցկացվել են հրետանավորների գործնական պարապմունքներ
Երեւանում էլեկտրական սյունն ընկել է ավտոմեքենայի վրա
Շարունակվում են նորակոչիկ զինծառայողների պատրաստության ծրագրով նախատեսված պարապմունքները
Անվտանգության խորհրդի քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին
Գործնական պարապմունք ՀՕՊ ստորաբաժանումում
Ռուս բժիշկները Իտալիայում կորոնավիրուսից մահվան անսովոր դեպքեր են հայտնաբերել
Արարատ Միրզոյանն այցելել է Եռաբլուր պանթեոն
Սերժ Սարգսյանը Եռաբլուրումհարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին
Մոտ օրերս հանրությանը կտեղեկացնենք մեր հետագա քայլերի մասին. Մասիս Մայիլյան
Ձեր կերտած հաղթանակը չի՛ վաճառվելու. Արթուր Վանեցյան
Չգրանցված աշխատողները կարող են վճարվել փաստացի աշխատած ժամերի համար. նախարար
Արարատի մարզի Բուրաստանի համայնքապետն ընտանիքի անդամների հետ միասին կորոնավիրուսով է վարակվել
Դարձել ենք մի երկիր, որտեղ սուր վարակային հիվանդանոցները փակելուն զուգահեռ էդ դեգեներատը վերացրեց Հայաստանի գլխավոր համաճարակաբանի հաստիքը ու հիմա ազգովի կրում ենք հետևանանքերը
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի 42 սպասասենյակ ունեցող մոդուլը արդեն պատրաստ է. Արսեն Թորոսյան
Ավելին
Ավելին