Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդարանական խմբակցությունները, համատեղ քննարկում անցկացնելով, որոշում են կայացրել հետաձգել մարտի 26-ին նախատեսված ավանդական ճեպազրույցները մինչեւ երկուշաբթի: Որոշումը կայացվել է Հայաստանում արտակարգ դրության պայմանները հաշվի առնելով: