f

Անկախ

ՆՈՐԻՑ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ


Ռուսաստանցի մեծահարուստ Սամվել Կարապետյանն առաջարկում է Հայաստանում ընդունել երեք պաշտոնական լեզուներ։ Մեկ այլ մեծահարուստ, «Ապագա Հայաստան» շարժման հիմնադիր Ռուբեն Վարդանյանը մեկ քայլ, ներեցեք՝ մեկ լեզու առաջ է անցնում, առաջարկելով ընդունել չորս պաշտոնական լեզուներ։ Եվ սրանք հավակնում են դառնալ Հայաստանի ապագա կերտողնե՞րը։

Որպեսզի ինձ ճիշտ հասկանաք, ներկայացնեմ իմ կարծիքը։ Հայաստանում պետք է լինի մեկ պետական լեզու՝ հայերենը։ Ազգային փոքրամասնությունների համար պետք է ստեղծել բոլոր պայմանները պահպանելու իրենց մայրենի լեզուները։

Հայաստանում միջնակարգ դպրոց ավարտածները, բացի հայերենից, պետք է նաև ազատ տիրապետեն , առնվազն երկու օտար լեզուների։ Իսկ վերոնշյալ պարոնայք, ուղղակի չեն պատկերացնում հայոց լեզվի նշանակությունը հայ ժողովրդի ինքնության, իմ համոզմամբ՝ ինքնության միակ չափանիշի կարևորությունը։ Առանց այն էլ Հայաստանում տիրող օտարամոլությունը հաշվի առնելով, այսպիսի նախաձեռնության կյանքի կոչվելու դեպքում, հայոց լեզուն, այն է՝ հայությունը ուղղակի կվերանա։

Համենայն դեպս, բերեմ երկու կարծիքներ, լեզվի կարևորության մասին, առաջինը՝ հատկապես Սամվել Կարապետյանի և Ռուբեն Վարդանյանի համար․

Եվ չկա ավելի անտանելի բռնություն, քան այն, որն ուզում է ժողովրդից խլել նրա ապրած, գնացած նախնիների անհամար սերունդների ստեղծած ժառանգությունը։ Խլեցեք ժողովրդից ամեն ինչ, նա կարող է վերականգնել․ սակայն խլեցե՜ք լեզուն և նա այլևս չի ստեղծի այն։ Ժողովուրդը կարող է ստեղծել նույնիսկ նոր հայրենիք, բայց լեզու՝ երբեք․ մահացավ լեզուն ժողովրդի շուրթերում, մահացավ և ժողովուրդը։

Կոնստանտին Ուշինսկի

Ռուս գրող, ռուսական մանկավարժության հիմնադիր

1823-1870

Մենք միշտ ասել ենք և դարձյալ կկրկնենք, որ ազգության գաղափարը պայմանավորվում է ոչ թե կրոնով, այլ նրա ցեղական հատկություններով, որոնց մեջ առաջին տեղը բռնում է լեզուն, որ է և միշտ կլինի ազգի պահպանության հիմքը: Դա է, որ մշտական է, դա էլ անբաժանելի է մարդկությունից: Լեզուն թեև փոփոխվում է, բայց իր փոփոխության մեջ ավելի կյանք է ստանում, զարգանում է և կատարելագործվում է: Մի մարդ կարող է ոչ մի եկեղեցու չպատկանել և մինչև անգամ անկրոն լինել, բայց չէ կարող որևիցե լեզվով չխոսել: Խոսքը միշտ կմնա, որքան ապրում է մարդկությունը. նա հավիտենական է:

Րաֆֆի

Ավետիք Իշխանյան ՖԲ Գրառում հայոց լեզու օտար լեզու

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին