f

Անկախ

Վաղարշակ Հարությունյանի չարաբաստիկ «սխալը». ինչպես Հայաստանի մայրուղին «ծուղակ» դարձավ Իրանի համար. EA Daily


«Սյունիքում Հայաստանի ոչ մի մետր տարածք չի զիջվելու Ադրբեջանին», «Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի 21 կմ-ը հսկելու են ռուսական սահմանապահները», «Պայմանավորվածությունները Ռուսաստանի և Ադրբեջանի հետ թույլ են տալիս ասել, որ անվտանգությունն ապահովված է», «Հայ սահմանապահները կանգնելու են Հայաստանի տարածքում և տեսադաշտում են պահելու ճանապարհը՝ ապահովելով անվտանգության երկրորդ մակարդակը»: Սրանք քաղվածքներ են Վաղարշակ Հարությունյանի «Զինուժ» հանդեսի հետ հարցազրույցից, որ տվել է 2020 թ. դեկտեմբերի 20-ին՝ լինելով Հայաստանի պաշտպանության նախարարը:

Կանցնի մոտ ինը ամիս, և ադրբեջանական կողմը Գորիսի ճանապարհի այդ հատվածում անցակետ կտեղադրի՝ դարձնելով դա գլխացավանք (մեծ հաշվով) Իրանի համար: Հիշեցնենք, որ ներկայումս ադրբեջանական կողմը ստուգում է իրանցի վարորդների փաստաթղթերը՝ հարկադրելով նրանց ճանապարհային հարկ վճարելերբեմն էլ ձերբակալում է նրանց:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվյալ իրավիճակի մասին հետո կհայտարարի, թե Հայաստանի քաղաքացիները պետք է հասկանան, որ «խնդիր դարձած կետերը Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքում չեն գտնվում, այլ՝ այդ տարածքից դուրս, ինչը Հայաստանը դե յուրե ընդունել է «2010 թվականի «Վարչա-տարածքային բաժանման մասին» օրենքով»:

Վարչապետի բացատրությունը բավական կեռումեռ ստացվեց, չէ՞ որ հստակ է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռ չի սկսվել սահմանազատման և սահմանագծման գործընթացը, բայց չգիտես ինչու տվյալ հատվածն արդեն անցել է ադրբեջանական կողմի հսկողության տակ:

Ուրեմն կողմերի ի՞նչ պայմանավորվածության մասին էր խոսում Վաղարշակ Հարությունյանը, որը իբրև թե անվտանգության լրացուցիչ երաշխիքներ պետք է ստեղծեր: Վերջերս Apricotnews տելագրամալիքը հրապարակեց «Գորիս-Դավիթ Բեկ և Կապան-Ճակատեն ճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների շարժման անվտանգության կազմակերպման մասին» հուշագրի պատճենը, որը ստորագրել են Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը 2020 թ. դեկտեմբերին: Եվ, ըստ ամենայնի, Վաղարշակ Հարությունյանը խոսում էր այդ պայմանավորվածության (հուշագրի) մասին, որը նա անձամբ ստորագրել է Մոսկվայում հանդիպումից հետո (2020 թ. դեկտեմբերի 17-ին) Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:

Ինչի՞ց է այս վստահությունը: Բանն այն է, որ Վաղարշակ Հարությունյանը, ըստ էության, վերոհիշյալ «Զինուժի» հետ հարցազրույցում մեջբերել է տվյալ պայմանագրի որոշ կետեր: Ինչպես ասում են, ամեն ինչ ճիշտ էԱյդուհանդերձ Վաղարշակ Հարությունյանը թաքցրել է (կամ կիսատ է ասել) պայմանագրի ևս մի կետ: Մասնավորապես 5-րդ կետը, որն ասում է հետևյալը. առաջին՝ «ադրբեջանական կողմը երաշխավորում է Հայաստանի քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթը», երկրորդ՝ «իրականացում է ճանապարհի տվյալ հատվածի օգտագործման իր իրավունքը»: 

Այսինքն՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանըճանապարհի այդ հատվածի հսկողությունն իրականացնող «երրորդ կողմին» չեն կարող պահանջներ ներկայացնել, քանի որ Ադրբեջանը թույլ է տալիս անցնել «բոլոր հայկականներին», իսկ իրանականի դեպքում «իրականացնում է իր իրավունքը»: Ստացվում է, որ գլխացավանքը Իրանի համար ստեղծվել է Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի թեթև ձեռքով:

Հասկանալի է նաև, որ Վաղարշակ Հարությունյանը առանց գործող իշխանությունների չէր կարող ստորագրել տվյալ փաստաթուղթը: Բայց նա այս դեպքում էլ ընտրության հնարավորություն է ունեցել՝ հրաժարական տալ: Թեկուզ այն պատճառով, որ ժամանակին նեղ շրջանակում հայտարարել է մոտավորապես հետևյալը. «Անձամբ կգնդակահարեմ յուրաքանչյուրին, որը թարս աչքով կնայի Սյունիքին»: Ուրեմն ինչո՞ւ «ինքնասպանություն» չի գործել:

Ի՞նչն է ստիպել Վաղարշակ Հարությունյանին դիմելու այդ խայտառակ քայլին: Մի քայլի, որը կարող է փակել Կովկասի «պատուհանը» Իրանի համար (դրանից բխող բոլոր հետևանքներով, որոնց մասին չեն գրել միայն ծույլերը) ուղղակի, այլ ոչ թե փոխաբերական իմաստով:  Մի քայլի, որով Ադրբեջանն այսօր շանտաժի է ենթարկում Հայաստանին:

Իհարկե, կարելի է ամեն ինչ գցել Ռուսաստանի վրա, որն այդ պայմանագրում հանդես է գալիս որպես կողմերից մեկը: Այդ կապակցությամբ հիշեցնեմ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը. «Ես վստահ եմ, որ Ռուսաստանը միանգամայն անկեղծ է ասում Փաշինյանին այն, ինչ մտադիր է անել այստեղ՝ Հայաստանում, Ղարաբաղում, տարածաշրջանում: Բայց Փաշինյանը նույնիսկ չի հասկանում, թե ինչ են ասում իրեն ռուսները»:

Գուցե դա չի հասկացել (կամ չի ցանկացել հասկանալ) նաև Վաղարշակ Հարությունյա՞նը:

Եվ ի՞նչ: Ընդդիմությունը բերանը փակ լռում է այդ պայմանավորվածության մասին: Իրանը մարտական է տրամադրված և չի պատրաստվում դիտել, թե ինչպես են կապկպում իր ձեռքերը, քանի որ տվյալ ճանապարհն Իրանի համար ռազմավարական նշանակություն ունի: Ինչ վերաբերում է «հանդիսության մեղավորին»՝ Վաղարշակ Հարությունյանին, ապա նա կարող է ասել, որ առաջնորդվել է ազգային շահերով, հարկ էր հանդարտեցնել իրավիճակը, խաղաղ գոյակցություն սկսելԻսկ հարկ չկա՞ր կարդալ փաստաթուղթը, որը ստորագրում ես:

Եվ, վերջապես, խնդրահարույց ճանապարհի մասին: Իրանը պատրաստ է օգնել ԻԻՀ-ՀՀ նոր, այլընտրանքային ճանապարհի կառուցման հարցում: Այդ մասին հայտարարել է Իրանի՝ Երևան ժամանած ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Հեյրոլլա Հադեմին: Իսկ անցած շաբաթ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ընդունեց Հայաստանում Իրանի դեսպանին և վստահեցրեց, որ այլընտրանքային ճանապարհների կառուցումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է: Նրա խոսքով՝ Տաթև-Կապան ճանապարհի կառուցումը նախատեսված է ավարտել նոյեմբերի վերջին: Ներկայումս կառուցվում է ճանապարհի Տաթև-Աղվանի հատվածը:

Տողերիս հեղինակը կուզենար այս լավատեսական նոտայով ավարտել հոդվածը, բայց, ցավոք, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Նա, ով եղել է այդ կողմերում և ծանոթ է Սյունիքի ռելիեֆին և մյուս առանձնահատկություններին, կհասկա ինձ: Բայց դա արդեն ուրիշ խոսակցության նյութ է: Սպասենք, առավել ևս, որ մինչև նոյեմբերի վերջը շատ ժամանակ չի մնացել:

Մարկ Ադոնց (Կապան, Հայաստան)

Աղբյուրը՝ EA Daily

 

Աշխարհում Ռուսաստան Ադրբեջան Իրան խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին