f

Անկախ

Արտավազդ Նալբանդյան. «Աշխարհի գավաթի խաղարկությունում 1 ոսկե, 2 բրոնզե մեդալ նվաճեցինք»


Լեհաստանում կայացած մաս-ռեսթլինգի աշխարհի գավաթի խաղարկությւոնում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում 29 երկրների պայքարում, նվաճելով 3 մեդալ (1 ոսկե, 2 բրոնզե), գրավեց 5-րդ տեղը: 80 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Հովհաննես Դավթյանը:

Անկախի հետ զրույցում մաս-ռեսթլինգի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը խոսում է աշխարհի գավաթի խաղարկությունում թիմի հաջող մասնակցության, հայ մարզիկների գրանցած արդյունքների և առաջիկա ծրագրերի մասին:

-Աշխարհի առաջնությունում  հայ մարզիկներին հաջողվեց  3 մեդալ նվաճել. շնորհավորում ենք: Մարզիկների  ելույթներն ինչպե՞ս կգնահատեք:

- Շնորհակալ եմ: Բավական հաջող մասնակցեցինք: Պատրաստվել սկսել էինք Հայաստանի առաջնությունից անմիջապես հետո: Հավաքականի 1-ին և 2-րդ համարներից կազմված թիմ ունեինք, պարամպունքների ընթացքում ընտրվեցին այն 9 լավագույնները,  որոնք լիարժեք պատրաստ էին մասնակցելու աշխարհի գավաթին:

Հավաքականի մարզիկները 3 մեդալ նվաճեցին` 1 ոսկե, 2 բրոնզե:

80 կգ քաշային Հովհաննես Դավթյանը դարձավ ոսկե մեդալակիր: Վերջինս հավաքականի ամենափորձառու մարզիկներից է, բավական լուրջ հաջողություններ ունի գրանցած:  Նշեմ, որ 80 կգ քաշային կարգն աշխարհում ամենադժվարներից է: Այստեղ հանդես են գալիս ուժեղագույն մարզիկներ: Հովհաննեսը կիսաեզրափակչում պայքարից դուրս թողեց յակուտ մարզիկ Այսեն Ատաստիրովին: Մարզաձևը յակուտների համար ազգային  է, նրանք շատ ուժեղ են և միշտ բոլոր մրցաշարերում ոսկե մեդալ են նվաճում, ոչ-ոքի չեն զիջում ու մենամարտ չեն տալիս: Հովհաննեսն առաջին մարզիկն է, որ  կիսաեզրափակչում հաղթեց յակուտ մրցակցին:  Եզրափակչում էլ պարտության մատնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Պիկոնինին: Սա, կարելի է ասել, սենսացիոն հաղթանակ էր. մեզ համար թեև սպասելի էր այս արդյունքը, բայց մրցակիցների համար` ոչ: 60 կգ քաշային կարգում փարձառում Արմեն Թոռունյանին հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել: Հաճելիորեն զարմացրեց առաջին անգամ միջազգային մրցաշարի մասնակցած, 85 կգ քաշային Աննա Մկրտչյանը` ևս բրոնզե մեդալ նվաճելով:  Նա նաև զբաղվում է սամբոյով և ձյուդոյով: Հայաստանի առաջնությունից հետո նվիրումով մարզվում էր: Սա շատ լուրջ արդյունք է:  Աննան հաղթեց Լեհաստանի ներկայացուցչին, որը միջազգային մրցաշարերում հանդես գալու մեծ փորձ ուներ ու տարբեր առաջնությունների մրցանակակիր էր:

-29 երկրների պայքարում մեր թիմին հաջողվեց  5-րդ հորիզոնականը զբաղեցնել: Ցուցանիշը գոհացնու՞մ է:

- Ուժեղագույն պետությունների հետ պայքարում այս արդյունքը գրանցեցինք: Մեզնից հետ մնացին այնպիսի փորձառու հավաքականներ, ինչպես օրինակ, ԱՄՆ-ն: Վերջինս թոփ թիմերից է, միշտ եղել է  առաջատարների դիրքերում: Բարձր հորիզոնականներ զբաղեցրած հավաքականները` Ռուսատանը, Ուկրաինան, ավելի շատ մարզիկներով են մասնակցում և ստանում են պետական աջակցություն: Նշեմ, որ մեզ աջակցում և  հովանավորում է Geopromining ընկերությունը, որին անչափ շնորհակալ ենք:

-Ուշագրավ է, որ Տաթև Հակոբյանը որպես մրցավար մասնակցեց ստուգատեսին` միաժամանակ ստանալով միջազգային կարգի մրցավարի կարգավիճակ:

-Առաջին անգամ էր, որ Հայաստանից ունեինք աղջիկ մրցավար: Սա մեծ ձեռքբերում է, քան որ  Տաթևը սպասարկեց կարևորագույն մենամարտերն ու  եզրափակիչները: Տաթև Հակոբյանը Հայաստանի ծանրամարտի հավաքականի առաջատարներից է, տիտղոսակիր, ժամանակին ղբաղվել է մաս-ռեսթլինգով,աշխարհի փոխչեմպիոն է:

- Մաս-ռեսթլինգի ֆեդերացիայի գրծունության մասին կպատմեք. որքանո՞վ է տարածված մարզաձևը Հայաստանում:

-Մաս-ռեսթլինգի ֆեդերացիան հիմնադրվել է 2011 թվականին: Հենց առաջին տարվանից սկսած` ամեն ամսվա վերջին կիրակի օրն անցկացրել ենք  մաս ռեսթլինգի առաջնություններ: Այս ժամանկահատվածում միջազգային ասպարեզում բազմաթիվ հաջողություններ ենք գրանցել, մարզաձևով զբաղվողների թիվն ավելացել է, մի շարք քաշային կարգերն են հանդես գալիս մարզիկների, որոնցում աշխարհի և Եվրոպայի առաջնություններն են անցկացվում:

Այս տարի անցկացրինք  Հայստանի ուսանողական առաջնությունը, որին բազմաթիվ տղաներ և աղջիկներ մասնակցեցին: Բարձր մակարդակով անցավ նաև Հայաստանի առաջնությունը,  որից հետո  մասնակցեցինք աշխարհի գավաթի խաղարկությանը:

Մաս-ռեսթլինգը մենապայքարային մարզաձև է, մկանային բոլոր խմբերն օգտագործվում են, բացի մկանային ուժից հարկավոր են նաև տեխնիկական հմտություններ, քանի որ մի քանի վայրկյան է տևում մենամարտը: Կարճ ժամանակում պետք է ի ցույց դնել ողջ կարողություններն ու ներուժը: Կա ադրենալինի մեծ չափաբաժին, բավական դիտարժան է մարզաձևը, ինչը նպաստում է, որ շատերը հետաքրքրվեն և  զբաղվեն:

Այս տարի Հայաստանի առաջնությանը բազմաթիվ աղջիկներ մասնակցեցին, նկատելի էր, որ կա հետաքրքրվածություն մարզաձևի նկատմամբ:

-Մինչև տարեվերջ մրցաշարեր սպասվու՞մ են:

-Այս տարի մաս-ռեսթլինգից մրցաշարեր այլևս չունենք: Հաջորդ տարի, ըստ միւազգային մրցաշարերի ժամանակացուցի, կանցկացնենք Հայաստանի առաջնությունը:

Նշեմ, որ առաջիկայում Լեհաստանում Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի 8 մարզիկով կմասնակցենք բազկամարտի աշխարհի առաջնությանն ենք:  Մարզիկները պատրաստ են, մի քանիսը  առաջին անգամ են ուժերը փորձելու միջազգային հարթակում:

 

մաս-ռեսթլինգ Լեհաստան հարցազրույց Սպորտ

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին