f

Անկախ

Մեր տունը քանդել ու քանդելու են երկակի ստանդարտները․Սարհատ Պետրոսյան


Բարեբախտաբար երեխաների հետ տանը ինքնմեկուսանալն ու հեռահար* աշխատելու պայմաններում ավելի քիչ եմ ՖԲ-ում լինում ու ավելի պակաս եմ արձագանքելու ցանկություն ունենում։ Դա տեղի չի ունենում նաեւ այն դեպքում, երբ արտակարգ դրության պայմաններին իշխանություններն անկախ իրենց կամքից ու կարողությունից պարտավոր են որոշումներ ընդունել՝ հնարավորություն տալով ավելի լայն խավերի զգալ իմ ու ուրիշների կողմից բազմաթիվ անգամներ բարձրաձայնված մտահոգությունները։

Սակայն այս պատմության մեջ ինձ հատկապես անհանգստացնում ու ցավ են պատճառում բազմաթիվ տկար ու վիճելի որոշումներն արդարացնող այն մարդիկ ում դեռեւս (եւ հույս ունեմ նաեւ ապագայում) հարգում ու սիրում եմ։ Վստահ եմ նրանցից մի քանիսը կկարդան այս գրառումն ու իրենք իրենց մեջ կվերլուծեն թե ինչպե՞ս իրենք կարձագանքեին 2017 թվականին "բջջայինով մեզ հետեւելու", ՀԿ-ների մասին օրենքի փոփոխության ու ոստիկանությանը գաղտնալսելու իրավունք տալու մասին նախկին իշխանությունների նմանատիպ որոշումներին։

Մեր (ու առհասարակ արդի ժամանակաշրջանի) տունը քանդել ու քանդելու են երկակի ստանդարտները։ Ես հասկանում եմ, որ ինչ որ փոքրիկ դեպքերում կարելի է գնալ զիջումների, բայց կան դեպքեր, որոնց դեպքում պետք չի մի կողմ դնել սկզբունքները, կամ գոնե եթե գնում եք նման քայլի ապա Ազգային ժողովի ամբիոնից պետք չի ելույթներ ունենալ, քանի որ դրանով ոչ միայն ինքներդ ձեզ եք վարկաբեկում, այլեւ մեզ։

Ուղղակի խնդրում եմ մի արեք նման բաներ...

*-Գտնում եմ հեռահարն ավելի ճիշտ եզրույթ է, քանի որ ենթադրում ա ղեկավար-աշխատող, ուսուցիչ-աշակերտ հորիզոնական հարաբերություններ, ու ամենեւին պատահական չի որ հեռավարն ավելի նախընտրելի է ոմանց համար, չէ որ իրենք այդպես են մտածում, որ իրենք վերեւում են, մնացածը՝ ներքեւում։

Սարհատ Պետրոսյան ՖԲ Գրառում

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին