f

Անկախ

«Հակաճգնաժամային Չկառավարում»․ կառավարման փորձագետը մատնացույց է անում իշխանության սխալները


Անկախի զրուցակիցն է կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը։

-Պարոն Մեսրոբյան, երեկ Ազգային ժողովը, կարելի է ասել, արտակարգ պայմաններում (առանց ընդդիմության ներկայության) ընդունեց քաղաքացու տեղաշարժը, հեռախոսազանգերն ու հաղորդագրությունների շրջանակը հասանելի դարձնելու վիճահարույց օրինագիծը։ Շատերը կարծում են, որ սա գործիք է իշխանության կողմից հետագայում վերահսկելու մարդկանց՝ տնօրինելով նրանց անձնական տվյալները։  Ի՞նչ է տալու այս ամենը կորոնավիրուսի դեմ պայքարում, հատկապես, որ շատերը չեն օգտվում սմարթֆոններից, կարող են շփվել նաև առանց կապի միջոցների և այլն։ 

-Պրակտիկ իմաստով հիմա այն, ինչ արվում է, կա՛մ ուշացած է արվում, կա՛մ սխալ է արվում։ Ես նախորդ իմ հարցազրույցում ասել եմ, որ մենք առնվազն երկու ամիս մեծամտորեն չենք հետևել վարակման պրոցեսին, և հիմա բնական է ենթադրել, որ հայտնաբերված վարակվածների կտրուկ աճը լատենտային իրավիճակի հետևանքն է։ Հիմա ինչ անում են, թռած ճանճին ճանճասպանով խփելու փորձ է։ Կարճ ասենք, եթե 3 միլիոն քաղաքացուն թեստավորենք, նոր այդ ժամանակ կիմանանք վարակվածների և մահացածների իրական թիվը, քանի որ լատենտային պահը բաց է թողնված։ Բայց նորից ես պնդում եմ, որ պետք է հնարավորինս վերականգնել հունվար-փետրվար ամիսների խնդրահարույց երկրներից ժամանած մարդանց տեղաշարժի լոգիստիկան Հայաստանի ներսում։ Այդ իսկ պատճառով մենք արդեն պետք է ունենայինք ոչ ռապիդ թեստերի և արհեստական շնչառության սարքերի պատկառելի պաշարներ: Իսկ թե հիմա ինչ հարցեր են առաջանում պոստ ֆակտում, դա արդեն հետևանքն է և վկայում է այն մասին, որ մենք կառավարման, առավել ևս հակաճգնաժամային կառավարման պատմականորեն ձևավորված լուրջ խնդիր ունենք` ընդհուպ մինչև տարրական անգրագիտություն։

-Տանը մնալու սահմանափակումն ինչքանո՞վ եք համարում խնդրի դեմ արդյունավետ պայքարի միջոց, հատկապես, որ շատ քաղաքացիներ այդպիսով զրկվում են օրվա հացը վաստակելու հնարավորությունից՝ չստանալով որևէ փոխհատուցում։ Որքա՞ն կարելի է մարդկանց պահել տանը, և ի՞նչ հետևանքներ այս ամենը կարող է առաջացնել։

-Համակեցության այս ռեժիմի երկարացումն առնվազն երկու վտանգավոր կողմ ունի․ առաջինը` օրվա հացի և դեղորայքի խորացող ֆինանսական խնդիրն է, երկրորդը՝ բարոյահոգեբանական լարվածության տևական աճը։ Առնվազն այս երկու վտանգներն արդեն կախված են մեր գլխին։ Կան բազմաթիվ այլ վտանգներ, բայց հակաճգնաժամային կառավարման ժամանակ լուծում են ամենավտանգավորները՝ արագ հերթականության տակ։ Ես էլ չեմ խոսում, որ եթե վիճակը ճգնաժամային է, անգրագետ լուծումները երկրաչափական արագությամբ խորացնում են բուն ճգնաժամը։ Մի օրինակ բերեմ․ մինչ այսօր հասարակական տրանսպորտն ուղևորափոխադրման սահմանափակումներ չուներ, իսկ սեփական ավտոմեքենաների տերերը և տաքսիստներն ունեին։ Դա կոչվում է անշառ վիճակը շառով պատել։ Շատ բաներ կան, ես ուղղակի երևացող, կոպտագույն սխալներն եմ ասում։ Կառավարման իմաստով ներկա իշխանությունները, ինչպես և նախորդ բոլորը, իմ կողմից ստանում են «երկու»։

-Ձեր ֆեյսբուքյան էջում օրերս գրել էիք, որ եթե այս իրավիճակը շարունակվի, ապա մարդկանց մոտ ֆինանսատնտեսական և բարոյահոգեբանական փոփոխումներ են սպասվում։ Ի՞նչ ի նկատի ունեք։

-Նկատի ունեմ, որ մարդկանց ֆինանսատնտեսական և բարոյահոգեբանական վիճակը միանշանակ փոխվելու է դեպի վատը, որովհետև հասարակության մեջ տարբեր շերտեր կան, որոնք տարատեսակ եկամուտների աղբյուր ունեն, և իշխանության համար շատ դժվար է լինելու բոլոր այդ խմբերի կորուստները կոմպենսացնել, և ամեն անգամ տեղերում այն կիրառման ընթացքում լարվածության նոր օջախներ են առաջանալու այն պարզ պատճառով, որ կառավարությունը ֆինանսական օժանդակման որոշումներն ընդունում է ոչ համակարգված, հախուռն ու հապճեպ։ Ինչ վերաբերում է բարոյահոգեբանական կողմին, ապա երկար ժամանակ մարդուն սթրեսի մեջ պահելը հղի է երկարատև բացասական հետևանքներով։ Երբ իրավիճակը ճգնաժամային է և դա երկարում է, ավելանում են նաև տարբեր տեսակի, ի սկզբանե անհնար թվացող վտանգավոր սցենարներ։ Այս իմաստով գործադիրը պարտավոր է բարձր վարձատրությամբ շտապ կարգով իր աշխատանքներին ներգրավել հոգեբաններին` ընդհուպ ստեղծելով արագ արձագանքման խմբեր:

-Երեկ համացանցում տարածվեցին մարզահամերգային համալիրի լուսանկարները, որոնք իսկապես խուճապային էին և ցույց էին տալիս, որ պատկան մարմինները պատրաստվում են վատագույնին։ Մյուս կողմից՝ իշխանությունը կոչ է անում խուճապ չտարածել։ Ինչպե՞ս դա հասկանալ։ 

-Ճգնաժամի ժամանակ կայծակնային արագությամբ մի քանի խնդիր պետք է լուծել․ առաջինը՝ պարզել խուճապային ինֆորմացիայի աղբյուրը և ամենախիստ պատժի ենթարկել։ Եթե տվյալ դեպքում խուճապ տարածողները պաշտոնյաները կամ նրանց մերձավոր շրջապատն է, ապա կառավարման մեջ կա մի կարևոր սկզբունք․ պաշտոնյան ու իր շրջապատը պետք է պատժվեն անհամեմատ ավելի խիստ, քան շարքային քաղաքացիները։

-Պարոն Մեսրոբյան, ԱՄՆ նախագահն, օրինակ, հայտարարեց, որ պետք է վերադառնալ բնականոն կյանք, քանի որ նման իրավիճակում համաշխարհային տնտեսությունը կարող է փլուզվել և բերել շատ ավելի վատ հետևանքներ։ Համամի՞տ եք այս տեսակետի հետ։

-Պետք է հակաճգնաժամային կառավարման մասնագետ լինել հասկանալու համար, թե տվյալ պահին որ քայլն է ճիշտ և որ տարբերակն է պետք կիրառել։ Միգուցե ինչ-որ ժամանակ պետք է լրիվ մեկուսացնել մարդկանց, ինչ-որ ժամանակ՝ ազատ թողնել, ինչ-որ ժամանակ կիրառել միջին տարբերակը։ Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ մերոնք նայում են, թե այլ պետություններն ինչ են անում և անհաջող ծաղկաքաղ են անում, տեղադրում Հայաստանում։ Դա կառավարման մեջ ամենաանընդունելի մոտեցումն է։ Այս առումով ես մեր կառավարումը համարում եմ հակաճգնաժամային Չկառավարում։

-Վարչապետը հայտարարեց, որ այս ճգնաժամը մեզ համար հետագայում կարող է լուրջ հնարավորություններ ստեղծել համաշխարհային շուկայում։ Դա իրատեսական համարո՞մ եք։ 

-Շատ կարճ պատասխանեմ․ եթե ամեն մի բառից երեխա ծնվեր, ապա Հայաստանը վաղուց Չինաստան էր դարձել։

-Ի՞նչ կասեք Երևանի իշխանությունների մասին։ Այս օրերին աշխարհի բոլոր այն քաղաքներում, որտեղ վարակը լուրջ տարածում է ստացել, նկատելի է քաղաքային իշխանությունների ակտիվ գործունեությունը, նրանք առաջնագծում են։ Մեզ մոտ կարծես հակառակն է․ քաղաքային իշխանությունները՝ քաղաքապետի գլխավորությամբ, ընդհատակ են անցել։ Ի՞նչն է խնդիրը։

-Այո, մեր քաղաքի իշխանական վերնախավը հանցավոր պասիվություն է ցուցաբերում։ Երևանը Հայաստանի ամենախիտ բնակեցված վայրն է, երկրի գլխավոր քաղաքն է, և նման պահվածքը մեր քաղաքապետարանի կողմից ուղղակի հանցավոր անգործություն է։ Ամենօրյա ռեժիմով քաղաքում մենք պետք է ականատես լինեինք համատարած զանգվածային ախտազերծման և այլ միջոցառումների։ Որտե՞ղ է քաղաքային իշխանության վերնախավը՝ քաղաքապետի գլխավորությամբ, չէ՞ որ իրենք պետք է անձամբ այցելեն քաղաքի տարբեր հատվածներ և կենսական նշանակություն ունեցող օբյեկտեր, հաճախակի հեռուստատեսությամբ կամ այլ միջոցներով պարզաբանումներ տան, սիրտ տվող խոսքեր ասեն։ Հիշո՞ւմ եք 2018 թվականի աշնանը նախընտրական ելույթներում և հետընտրական մամլո ասուլիսներում քաղաքապետարանի ներկա վերնախավի լոպազ խոստումները: Դրա համար եմ ասում, որ ներկայիս նման անգործությունը միանշանակ հանցավոր է և պետք է խստագույնս պատժվի։ Երևի թե մենք չենք ընկալում հարցի լրջությունը։ 

Այս առումով անընդունելի եմ համարում նաև ՀՀ նախագահի նույնատիպ պահվածքը ճգնաժամի ողջ ընթացքում, առ այսօր:

-Ձեր նախորդ հարցազրույցում ասել էիք, որ պետական համակարգում մինչ օրս վճարված բոլոր պարգևավճարները պետք է վերադարձվեն և ծառայեն համավարակի դեմ պայքարին։ Ինչ եք կարծում՝ պատրա՞ստ են արդյոք մեր մեծ ու փոքր պաշտոնյաները հրաժարվել իրենց պարգևավճարներից։

-Նախ բոլոր պետական և տեղական ինքնակառամարման մարմիններում մինչև հիմա ստացած բոլոր պարգևատրումները ես համարում եմ անբարոյական, իսկ եթե վիճակը ճգնաժամային է, ապա ոչ թե պետք է սպասել, որ նրանք ինքնակամ կհրաժարվեն, այլ առանց վարանելու, նույնիսկ հարկադիր եղանակով պետք է այդ գումարները, մինչև վերջին լուման վերադարձնել պետությանը ճգնաժամի դեմ պայքարելու համար։

-Ի՞նչ նոր առաջարկներ ունեք կառավարությանը։

-Պետք է պարտադիր ձևավորել բազմագծային 24 ժամ աշխատող «Call center», որպեսզի հավաքագրվի ցանկացած ահազանգ ճգնաժամի հետ կապված։ Մինչև հիմա տարբեր մարդիկ գանգատվում են, որ զանգում են պարետատուն, բայց պրոբլեմներ են ունենում, չեն կարողանում խնդիրը տեղ հասցնել։

Խնդիրների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունն ու հարցերը պետք է դասակարգվեն ըստ թեմաների։ Այդ իսկ պատճառով օնլայն ռեժիմով այս ամբողջ տեղեկատվությունը պետք է մտնի հատուկ քարտուղարություն, որն էլ իր հերթին հրատապ ռեժիմով պետք է վերամշակի և զտված ինֆորմացիան փոխանցի հակաճգնաժամային օպերատիվ խմբին։ Իսկ այդ խմբում պետք է ներառված լինեն բոլոր ոլորտների, նախարարությունների և տարածքների պատասխանատու ներկայացուցիչները։ Դասակարգված ինֆորմացիան, որը ճյուղային բնույթ է կրում, օպերատիվ պետք է հասնի համապատասխան ներկայացուցիչներին, իսկ այն ինֆորմացիան, որը համապետական բնույթ է կրում, միանգամից պետք է ուղարկվի հակաճգնաժամային օպերատիվ խորհրդի վերնախավին` կառավարության և խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաներին, որից հետո խորհրդարանն օպերատիվ արտահերթ ռեժիմով ընդունի օրենսդրական ակտեր, իսկ գործադիրը նույն օպերատիվ արտահերթ ռեժիմով ընդունի ենթաօրենսդրական ակտեր ու գործնական որոշումներ: Այս ամենի հետ մեկտեղ շատ կարևոր է պատասխանատվությունը։ Եթե դա չկա, ապա կառավարումը, այն էլ` հակաճգնաժամային, տապալված է։

-Իսկ, օրինակ, վարչապետի կողմից քաղաքացիներին զանգելն արդյունավե՞տ միջոց է խնդիրները վեր հանելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու առումով։

-Կառավարման մեջ նման սիրողական բաներ, այն էլ ճգնաժամի ժամանակ, անընդունելի է։ Հակաճգնաժամային կառավարումը PR-ի հետ որևէ կապ չունի։ Տպավորություն է, որ մեր իշխանությունները հատուկ ցուցակ ունեն, թե ինչ չի կարելի անել և այդ ցուցակով առաջ են գնում։ Ի դեպ, նման «հիվանդությամբ» տառապում էին նաև բոլոր նախորդ իշխանությունները:

-Պարոն Մեսրոբյան, Արցախում երեկ տեղի ունեցան համապետական ընտրություններ։ Ի՞նչ կասեք, արդյունքները Ձեզ համար սպասելի՞ էին, չնայած դեռևս վերջնական չեն, սպասվում է երկրորդ փուլ։

-Ես կառավարման տեսանկյունից հարցին կպատասխանեմ։ Գրեթե անիմաստ է տեղադրել տեսախցիկներ, երբ մարդիկ քվեարկում են փակ դեմքերով՝ դիմակներով։ Այդ պայմաններում տեսագրման իմաստը կիսով չափ արժեզրկվում է, նաև շատ հեշտ է ընտրական կարուսել կիրառելը։ Մյուս մտահոգությունս այն է, որ համացանցում կային տվյալներ քվեաթերիկները քվեարկողների կողմից նկարելու վերաբերյալ։ Դա ինձ հիշեցնում է ոչ վաղ անցյալի ընտրական «բարի» ավանդույթները: Սա ընտրական պրոցեսի մասին։ Ինչ վերաբերում է նրան, թե ով կլինի Արցախի նախագահ, ապա մի բան ակնհայտ է՝ Արցախը պետք է կառավարի անվտանգությունը 5 մատի պես իմացող մարդը, եթե արցախցիներն ուզում են հաղթել։ Եվ ընդհանրապես, եթե հայ ազգն է ուզում հաղթել։ Կառավարման իմաստով անվտանգությունը միշտ առաջին տեղում է, հետո նոր սկսվում են մյուս բոլոր հարցերը։ Արցախի հարցում առավել ևս թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է։ Եթե այդ հարցը չի լուծվում, ապա մնացած հարցերը լուծելն անիմաստ է։

Ի դեպ, կառավարման նկատմամբ մեր հանցավոր անլրջությունը երևաց նաև այն առումով, որ Արցախի նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր 14 թեկնածու։ Ընդհակառակը, դժվարությամբ պետք էր թեկնածու գտնել, քանի որ Արցախը սովորական իրավիճակում չէ։ Պատկերացրեք՝ ինքնաթիռը եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում պետք է թռիչք կատարի, բայց հանկարծ ինքնաթիրը «քշել» ցանկացողների թիվը կտրուկ ավելանում է, իսկ ուղևորները, այսինքն ժողովուրդը, որը նստած է նույն ինքնաթիռում, որոշում է կայացնում՝ հիմք ընդունելով, թե ցանկացողներից ով լավ է խոսում, կամ այլ անմիտ ու անլուրջ հիմնավորմամբ։ Նման բան ուղղակի հնարավոր չէ պատկերացնել։

Հարություն Մեսրոբյան ճգնաժամ կառավարում

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին