ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչների ներկայացրած՝ հայցի ապահովման կիրառման միջնորդությունը մերժելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով:
Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, վարույթ ընդունել է Վանեցյանի ներկայացուցիչների հայցադիմումը, սակայն հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժել էր։
Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրենի անունից նրա փաստաբանական խումբը հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «ԴԱՐԵՍԿԻԶԲ» ՍՊԸ-ի (Հայկական Ժամանակ)` 12.01.2020թ. www.armtimes. com կայքում «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ...» վերտառությամբ հոդվածում տեղ գտած, ըստ հայցվոր կողմի՝ զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելու, հրապարակված հոդվածը հանելու եւ հերքման տեքստի հրապարակումը պարտավորեցնելու, ինչպես նաեւ պատվին եւ արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջների մասին։