Դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) միջեւ Համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել։ Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։
Համաձայնագիրը ստորագրել են Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը եւ ՄՄՀՊԻ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Անդրեյ Բայկովը։