РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բժիշկ Եվգենի Կոմարովսկին խոսել է այն խնդիրների մասին, որոնք կարող են առաջանալ կարանտինի ավարտից հետո: Գրում է Gazeta.ru-ն։
Բժշկի խոսքերով՝ պանդեմիկայով տառապող շատ երկրներում կարանտինի ավարտից հետո զանգվային դեպրեսիա է առաջանալու: Դա պայմանավորված կլինի դրամական միջոցների անբավարարությամբ և ապագայի նկատմամբ վստահության պակասով:
Բացի այդ, սովորական պատվաստումների խախտումը կարող է բացասական ազդեցություն ունենալ առողջապահության վրա: Կորոնավիրուսի տարածման ֆոնին երեխաները չեն պատվաստվում այն հիվանդությունների դեմ, որոնց համար արդեն բուժում հայտնաբերվել է:
Կոմարովսկին նշել է նաև ալերգիկ հիվանդությունների թվի հավանական աճի մասին, որը կարող է առաջանալ ներկայումս շատ օգտագործվող ախտահանիչների պատճառով:
Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է մեկ միլիոնը, իսկ մահացածներին՝ 58,1 հազարը, բուժվել է 227,7 հազարը: