f

Անկախ

Ամփոփենք անցած շաբաթը


Շաբաթը սկսենք վերջին 7 օրվա կարևոր ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփումով: Նախորդ շաբաթ.

-Հայ-ադրբեջանական և Արցախա-ադրբեջանական սահմանին կրկին լարված իրավիճակ էր: Հունվարի 10-ին Ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ: Կ.Շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ այրվել էր կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Հունվարի 11-ին իրավիճակը լարվեց հայ-ադրբեջանական սահմանին: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 3 զինծառայող զոհվեց՝ Արթուր Արտյոմի Մխիթարյան (ծնվ. 2002թ.), կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյան (ծնվ. 2002թ.), Վահան Վաչագանի Բաբայան (ծնվ. 2003թ.), ունեցանք վիրավորներ: Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Սահմանային լարվածության ֆոնին հունվարի 14-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։ Ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Հունվարի 10-ին ՀԱՊԿ երկրների ղեկավարների արտահերթ գագաթնաժողով գումարվեց, որի ընթացքում Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն հայտնեց ՀԱՊԿ անդամ երկրներների ղեկավարներին՝ Ղազախստանում ստեղծված իրավիճակի կարգավորման գործում ցուցաբերած օգնության համար: Տոկաևը նաև խոսեց երկրից ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին, ինչը սկսվեց շաբաթվա վերջում, հայ խաղաղապահները ուրբաթ օրը լքեցին Ղազախստանի սահմանները: Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Նախորդ շաբաթվա սկանդալը կապված էր Սյունիքի մարզպետի հետ: Պարզվեց, որ ինչպես Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի, այնպես էլ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի դիպլոմը կեղծ է: Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Կեղծ դիպլոմների սկանդալից հետո Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ազատվեց մարզպետի պաշտոնից: Նրան փոխարինեց ՔՊ-ական արդեն նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը: Պաշտոնից ազատվեց նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը և նրան ժառանգականության կարգով փոխարինեց որդին՝ կրկին ՔՊ-ական նախկին պատգամավոր Սեդրակ Թևոնյանը: 

-Նշանակումներից մեծ աղմուկ հանեց Արդարադատության փոխնախարարի նշանակումը: Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը նշանակվեց Արդարադատության նախարարի տեղակալ: Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Քիչ չխոսվեց նաև Պաշտպանության նախարարի օգնական 23-ամյա Մանե Մարկոսյանի մասին, ով պարզվեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի աշակերտուհին է եղել: Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Նախորդ շաբաթ պարզ դարձավ, որ հունվարի 22-ից սննդի, հանգստի և ժամանցի օբյեկտների, հանրային վայրերի այցելուները տվյալ վայր մուտք գործելիս պիտի ներկայացնեն թեստավորման կամ պատվաստման սերտիֆիկատ: Իսկ թե ում վրա չի տարածվում հրամանը կարդացեք՝ այստեղ:

-Դատավոր Զարուհի Նախշքարյանը նախորդ շաբաթ ԲԴԽ նիստում կարգապահական պատասխանատվության չենթարկվեց: ԲԴԽ-ն մերժեց ներկայացվաց միջնորդությունը: Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Դատավորների միության նախագահ էլ ընտրվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ Ազարյանը ստացավ  139 ձայն, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը՝ 44: Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Պարզ դարձավ, որ Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը 7-րդ անգամ կդրվի աճուրդի. Աճուրդը նշանակված է փետրվարի 10-ին։ Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Հայկական «Flyone Armenia ավիաընկերությունը թուրքական ավիացիոն իշխանություններից Երևան-Ստամբուլ-Երեւան չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել։ Առաջին թռիչքը նախատեսված է փետրվարի 2-ին: Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար Գագիկ Ծառուկյանը մրցույթ հայտարարեց: Ըստ Ծառուկյանի՝ միայն արձանը պետք է ունենա 33 մ բարձրություն։ Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Շաբաթվա կորուստը. Երևանում հունվարի 11-ին 82 տարեկան հասակում կյանքից հեռացավ մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։ Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Իսկ ահա նախորդ շաբաթ՝ Նյու Յորքի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհից զոհվեց 19 մարդ: Երկրաշարժի հետևանքով փլուզվեց Չինական մեծ պատի մի հատվածը: ԱՄՆ-ում առաջին անգամ մարդուն խոզի սիրտ փոխպատվաստեցին:

Հայաստան շաբաթվա ամփոփում

Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
Ավելին
Ավելին