f

Անկախ

Այս անիմաստ գործողությունն ուղղված է «ծաղկացնելու» պայքարի իմիտացիան. Գեւորգ Գրիգորյանը՝ դիահերձման օրենքի մասին


Չեմ կարծում, որ կորոնավիրուսից մահացած մարդկանց չդիահերձելու մասին ընդունված օրենքը կստանա արդյունավետ կիրառություն եւ կծառայի իր նպատակին: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«#դիահերձում #կորոնավիրուս

Հայաստանում #կորոնավիրուսից մահացած մարդկանց չեն դիահերձի: Այս մասին օրենքը ընդունվեց սույն թվականի մարտի 30-ին, ինչից հետո բազմաթիվ լրատվականների ներկայացուցիչներ ինձ զանգահարեցին, որպեսզի ստանան մեկնաբանություն, սակայն ես առանց թեման ուսումնասիրելու երբեք մեկնաբանություն չեմ տալիս: Թեման «մոռացվեց», բայց ես ուսումնասիրեցի խնդիրը...

Այսպիսով` ելնելով այն տրամաբանությունից, որ կորոնավիրուսը հանդիսանում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն, կարող եմ ասել, որ մասնակի համաձայն եմ այն փաստի հետ, որ Հայաստանում դեռեւս չկա մասնագիտացված դիահերձարան նման համաճարակների դեպքում գործածելու համար եւ դա խնդիր է:

Սակայն, սույն թվականի մարտի 24-ին Առողջապահական Համաշխարհային Կազմայերպության կողմից հրապարակված ուղղեցույցի (https://apps.who.int/…/WHO-COVID-19-lPC_DBMgmt-2020.1-eng.p…) մեջ ասվում է`

1. «բացառությամբ հեմորագիկ տենդերի` (Էբոլա, Մակբուրգ) եւ խոլերա, ախտահարված մարմինները վարակի աղբյուր չեն հանդիսանում: Այս դեպքում միայն թոքերը կարող են հանդիսանալ վարակի աղբյուր` ոչ պատշաճ դիահերձման դեպքում»

2. «դեռեւս չկա դիահերձման ժամանակ բուժանձնակազմի վարակման որեւէ փաստ»

Նաեւ պետք է նշեմ, որ Հայաստանում վարակակիրների թիվը դեռեւս ամբողջ ծավակով բացահայտված չի եւ, հաշվի առնելով #կորոնավիրուսի անախտանիշ ընթացքը, բացառված չի, որ նույնիսկ այլ պատճառով մահացած անձի մոտ լինի կորոնավիրուսի առկայություն (օրինակ` ավտովթար, սրտամկանի ինֆարկտ, ինսուլտ եւ այլն), ուստի դիահերձողը չիմանալով կարող է դիահերձել #կորոնավիրուսով հիվանդ անձի եւ նույնիսկ չիմանալ այդ մասին:

Հաշվի առնելով այս ուղղեցույցային պնդումները եւ վարակակիրների իրական թվի անհայտ լինելու փաստը, ինձ համար մնում են անհասկանալի օրենքի այս փոփոխության շարժառիթները եւ օրենքի փոփոխության դերը վարակի տարածման դեմ պայքարի ընթացքում, ուստի չեմ կարծում, որ ընդունված օրենքը կստանա արդյունավետ կիրառություն եւ կծառայի իր նպատակին:

Սա հերթական անիմաստ գործողությունն էր, որը ուղղված է «ծաղկացնել» պայքարի իմիտացիան:

#մնացեք_առողջ»։

Գևորգ Գրիգորյան ՖԲ Գրառում

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին